Ընդհանուր տեղեկություն
Ծանոթացեք մեր պատմությանը, առաքելությանը, գործունեությանը, կառավարմանը և միջազգային անդամակցությանը:
Ով ենք մենք
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) հիմնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղանը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997 թ.-ին) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո:
Սերտորեն համագործակցելով հայ եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցահեն կազմակերպությունների հետ՝ ՀԿՍ-ն նպատակ ունի համատեղ ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին: 2004թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ անունով գրանցվել է որպես ինքնուրույն իրավաբանական անձ:
Մեր առաքելությունը
Նպաստել Հայաստանում աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
Մեր տեսլականը
Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրում են հավասար իրավունքներ և հնարավորություններ ընձեռող, սոցիալական արդարություն ու արժանապատիվ կյանք վայելող, օրինապաշտ և քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, խաղաղություն և բարեկեցիկ պայմաններ ապահովող հասարակությունում:
Արժեքներ և առաջնորդող սկզբունքներ
Մենք կարևորում ենք քրիստոնեական հիմնարար արժեքների՝ սիրո, հավատի ու հույսի, գործուն դրսևորումը: Հիմնվելով այն Աստվածաշնչյան համոզմունքի վրա, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով ու նմանությամբ և պետք է արժանանան հավասար վերաբերմունքի, մենք մեր աշխատանքում առաջնորդվում ենք հետևյալով՝
- Պահպանել քրիստոնեական, համամարդկային, ազգային և մշակութային արժեքները,
- Հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
- Հոգածություն ցուցաբերել հանրության սոցիալապես խոցելի խմբերի կարիքների նկատմամբ,
- Պահպանել շրջակա միջավայրը,
- Կարևորել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և մասնակցայնությունը, փոխվստահությունը, անկողմնակալությունը և հետևողականությունը,
- Գրանցել գործունեության բարձր արդյունավետություն և ազդեցիկություն,
- Իրականացնել մատուցված ծառայությունների, ստացված արդյունքների և ազդեցության շարունակական գնահատում և փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության,
- Խրախուսել թիմային աշխատանքը և համագործակցությունը:
Ինչ ենք անում
Աշխատում ենք եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով՝ նպաստելով աղքատության վերացմանը և համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում։
Համապարփակ համայնքային զարգացում
Խթանում ենք տեղական ինքնակառավարումը և սոցիալական ձեռնարկատիրությունը՝ ստեղծելով կայուն ապրուստի միջոցներ:
Կարողությունների զարգացում
Հզորացնում ենք մեր գործընկերներին և շահառուներին՝ տրամադրելով գիտելիք և հմտություններ:
Արտակարգ իրավիճակներ
Ապահովում ենք արագ և նպատակային արձագանքում ճգնաժամային և արտակարգ դրությունների ժամանակ:
Դիակոնիա
Եկեղեցական սոցիալական աշխատանքի միջոցով աջակցում ենք առավել խոցելի խմբերին և տեղահանվածներին:
Անդամակցություն
Միջազգային և տեղական ցանցեր.
Հոգաբարձուների խորհուրդ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կառավարող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմում են Հայաստանյայց Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ:
Տ. Մուշեղ եպս. Բաբայան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ, Վարչատնտեսական բաժնի տնօրեն։
Տ. Պարույր ավագ քհն. Ավետիսյան
ՀԱԵ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն
Տ. Վահրամ ավագ քհն. Մելիքյան
ՀԱԵ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն
Տ․ Կոմիտաս քհն․ Դավեյան
Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչ
Պրն․ Արեն Դեյիրմենջյան
«Հայ Ավետարանչական ընկերակցության» ներկայացուցիչ Հայաստանում
Պրն․ Վազգեն Յակուբյան
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ
Պրն. Հայկ Մինասյան
«Շեն» ԲՀԿ, նախագահ
Աշխատակազմ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի մասնագիտական կազմը:
ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Գործադիր տնօրեն
ԾՈՎԻՆԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծրագրերի ղեկավար
ԷԼՄԻՐԱ ՄԱԴՈՅԱՆ
Գլխավոր հաշվապահ
ԾՈՎԻՆԱՐ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հաշվապահ
ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ
HR պատասխանատու
ԱՆԱՀԻՏ ԹԵՐԶԻԿՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԳԱՅԱՆԵ ՄԱԿԱՐՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԷԴՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ծրագրի պատասխանատու
ԼԱՈՒՐԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Հանրային կապերի պատասխանատու
ԼԻԼԻԱ ԹՈԹՈԼՅԱՆ
IT պատասխանատու
ԴԱՎԻԹ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Իրավախորհրդատու
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարորդ