2015թ-ի հուլիսի 1-ին մեկնարկեց « Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որն իրականացնում է Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը ` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգնաձոր քաղաքի երիտասարդների զբաղվածության և եկամտի աճին: Տիրապետելով դեկորատիվ արվեստի այս ճյուղերին՝ բատիկ և պլաստիկ կավ, նրանք կարող են պատրաստել զարդեր և շարֆեր ու վաճառելով դրանք ստանալ հավելյալ եկամուտ:
Այս ծրագրի շրջանակներում կիրականացվեն պլաստիկ կավի և բատիկի երկամսյա դասընթացներ, որին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ: Դասընթացի ավարտին կկազմակերպվի պատրաստված աշխատանքների ցուցահանդես, որտեղ կհրավիրվեն նաև նման աշխատանքի վաճառքով զբաղվող անձինք , ովքեր հետագայում կօգնեն մասնակիցներին իրենց պատրաստած աշխատանքները վաճառելու: