Print this page
«Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում»

2015թ-ի հուլիսի  1-ին մեկնարկեց « Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որն իրականացնում է  Վայոց ձորի թեմի  Երիտասարդաց միությունը ` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգնաձոր քաղաքի երիտասարդների զբաղվածության և եկամտի  աճին: Տիրապետելով  դեկորատիվ արվեստի այս ճյուղերին՝ բատիկ  և պլաստիկ կավ,  նրանք կարող են պատրաստել զարդեր և շարֆեր ու վաճառելով դրանք ստանալ հավելյալ եկամուտ: 


Այս  ծրագրի շրջանակներում  կիրականացվեն  պլաստիկ կավի  և բատիկի երկամսյա դասընթացներ, որին  մասնակցում են  շուրջ 30 երիտասարդներ: Դասընթացի ավարտին կկազմակերպվի պատրաստված աշխատանքների ցուցահանդես, որտեղ կհրավիրվեն նաև   նման աշխատանքի վաճառքով զբաղվող  անձինք , ովքեր հետագայում  կօգնեն  մասնակիցներին իրենց  պատրաստած աշխատանքները վաճառելու: