Համապարփակ համայնքային զարգացում

Ծրագիրը նպաստում է համայնքների խոցելի խմբերի կայուն զարգացմանը ուսուցանելով նրանց համակարգչային գրագիտություն և զարգացնելով կարողություններ, որոնք անհրաժեշտ են արդի աշխատաշուկայում:

Ծրագրիրն աշխատում է համակարգչային բազային գիտելիքներով ապահովել երկրի առավել աղքատ մարզերի բնակչությանը:

2013թ-ը ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել են ևս 3-ը.

  1. Երիտասարդ սերնդի զարգացման ծրագիր Արցախում
  2. Հաղորդակցության մշակույթի խթանում
  3. Համակարգչային կենտրոնի ստեղծում Վանաձորի “Շող” ցերեկային կենտրոնում

Տեղեկատվական հասարակություն համաժողովը և Տեղեկատվական հասարակության Համաշխարհային գագաթաժողովը ՄԱԿ-ի զույգ նախաձեռնություններն են տեղեկատվության, կապի և, լայն առումով, տեղեկատվական հասարակության, որոնք տեղի ունեցան 2003 թ-ին Ժնեւում և 2005-ին` Թունիսում: Գլխավոր նպատակներից մեկն էր իրար միացնել այսպես կոչված գլոբալ համացանցի և տեղեկատվության հավասարաչափ մուտքը զարգացող աշխարհ, տարածումը հարուստ երկրներից դեպի աղքատ երկրներ: Համաժողովները մայիսի 17-ը հռչակեցին Համաշխարհային տեղեկատվության օր և հաստատեցին “ցանկություն եւ հանձնառություն կառուցելու մարդակենտրոն և զարգացմանն ուղղված տեղեկատվական հասարակություն ուր յուրաքանչյուր-ոք կարող է ստեղծագործել, իրականացնել և տարածել տեղեկատվությունն ու գիտելիքը, հնարավորություն տալով անհատներին, համայնքներին, մարդկանց կիրառելու իրենց ամբողջ պոտենցիալը խթանելու կայուն զարգացումը և բարելավելու իրենց կյանքի որակը:

Կենտրոնների ստեղծմանը զուգընթաց, ՀԿՍ-ն աշխատել է բարելավելու դասընթացների որակը ստեղծելով հայալեզու ուսուցման և “Կայուն զարգացման գործիքները” ձեռնարկները կենտրոնների դասավանդողների համար համապատասխան դասընթացներին զուգահեռ: Այս տարիների ընթացքում ՀԿՍ-ն  համապարփակ մոտեցում որդեգրեց նպաստելով կենտրոնների կայունությանը իրականացնելով տեխնոլոգիաների վերազինում, ինտերնետ կապի ապահովում, դասընթացավարների կարողությունների զարգացում բազային և կատարելագործված վերապատրաստումների միջոցով: Հիմնված թեստավորման արդյունքների վրա իրականացվել են տարբեր դասընթացներ CAPS / USAID, Microsoft կազմակերպությունների հետ համագործակցաբար ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարբերաբար կազմակերպվել են կլոր սեղան հանդիպումներ, ուր քննարկվել են համագործակցության ու փորձի փոխանակման հնարավորությունները և կանոնավոր մոնիտորինգ / հաշվետվություն / գնահատում իրականացնելու կարևորությունը:

 Կենտրոններն աշխատում են երկարաժամկետ բարեփոխումների համար հետևյալ ռազմավարական ուղղություններով.

ա) կրթություն` համակարգչային ոչ ֆորմալ դասավանդման հմտություններ
բ) սոցիալ-տնտեսական բարելավում    զբաղվածության հնարավորությունների միջոցով
գ) քաղաքացիական հասարակության խմբերի կայունացում  հաղորդակցման, տեղեկատվության տարածման, փոխանակման ծրագրերի միջոցով, ապահովելով ինտերնետ տեղեկատվական տեխնոլոգիաների կիառումը:

Ծրագրի շրջանակներում ՀԿՍ-ն նախաձեռնեց “Հաղորդակցման մշակույթի խթանում” ծրագիրը  ՀՀ-ի տնտեսապես անահով 4 մարզերի 5 համայնքներում (հատկապես 55 տարեկանից բարձր) 200-250 ծերերի կյանքի պայմանների բարելավմանը` սովորեցնելով նրանց համակարգչային գրագիտություն և ինտեգրելով հաղորդակցման միջոցներին: Այս նախաձեռնությունը միակն է հանրապետությունում, քանզի նման ծառայություն չի եղել այլ կազմակերպության կողմից: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեծահասակների շրջանում և համայնքներում, հետևաբար այն կշարունակվի ու միգուցե, լայն տարածում կստանա: Դասընթացներից հետո մեծահասակները սերտ կապ են պահպանում կենտրոնների հետ, կանոնավոր կերպով հաճախում են օգտվելու ինտերնետից և հաղորդակցման միջոցներից շարունակաբար զարգացնելով իրենց կարողություններն ու հետաքրքրությունների շրջանակները:

Ծրագրի շրջանակներում 153 մեծահասակներ բարելավել են իրենց կյանքի որակը շնորհիվ համակարգչի և ինտերնետ կապի որպես հողորդակցման, սոցիալականացման և համայնքի կազմակերպման գործիք 2013 թ-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Մեծահասակների մոտ 80%-ը զարգացրել են իրենց կարողությունները ՏՀՏ-ների ոլորտում օգտագործելով ինտերնետ կապը լրագրեր կարդալու, իրենց հետաքրքրությունները հասակակիցների, հարազատների և կոլեգաների հետ կիսելու սոցիալական կայքերում և հաղորդակցման այլ միջոցներով:

 

Աճել են աշխատանքի հնարավորությունները` մեծահասակների ընտանիքների 11 անդամներ աշխատանք են գտել և 50-60 տարեկան 12 ուսուցիչներ պահպանել իրենց աշխատանքը ընտրված մարզերում և Արցախում; 55-75 տարեկան 50-70 մեծահասակներ ինտեգրվել են սոցիալական կայքերին, նրանց 20-50%-ը հաղորդակցվել են իրենց հարազատների, հին ու նոր ընկերների հետ Skype-ով, Facebook-ով, Odnoklassniki-ով:

 

Օրինակ` Ջրվեժի կենտրոնում հոգեբան Մարգարիտա Գրիգորյանը գտել է կոլեգաների, որոնց հետ կանոնավոր կերպով կիսում է աշխատանքային փորձը; գրադարանավար Մանուշակ Միրզոյանը կիրառում է գիտելիքները ինտերնետում գտնելու արտասահմանյան գրականություն; Սուսաննա Մանուկյանը կիսում է իր սեփական պատմվածքները, 2 հոգի “Վան”  ազգագրական երգչախմբից երգեր են գտնում և մասնագիտական քննարկումներ կազմակերպում կոլեգաների հետ; 5 մեծահասակներ կամավորական սկզբունքով օգնում են կենտրոնի աշխատակազմին; 82-ամյա տիկին Կիման, ով ամենատարեցն է մեծահասակների մեջ գտել է իր եղբորորդուն, ում չէր տեսել շուրջ 20 տարի և մշտապես հաղորդակցվում է Գայի համակարգչային կենտրոնում:

Կենտրոնները վերազինվել են 11 Pentium IV համակարգիչներով, և 2 կենտրոնի տրամադրվել է ինտերնետ կապ:

Բացի մեծահասակների դասընթացները և արտաժամյա հաճախումները, կենտրոններում տարբեր դասընթացներ են կազմակերվում համայնքերի այլ անդամների համար. համակարգչային բազային, որոշ կենտրոններում` վեբ դիզայն, հաշվապահական ծրագրեր, Corel Draw and Photoshop, ինչպես նաև այլ ծառայություններ են մատուցում համայնքի անդամներին` ընդգրկում են միջոցառումներում, տպում, պատճենահանում, տրամադրում ինտերնետ կապ, և այլն: Կենտրոնների աշխատակազմը պատրաստում է պլաններ ու հաշվետվություններ, ստեղծում այցեքարտեր ու բուկլետներ, մատուցում վճարովի ծառայություններ, իրականացնում հասարակական կապերի ամրապնդմանն ուղղված և շահույթ հետապնդող միջոցառումներ և այլն:

 

“Համակարգչային գրագիտություն բոլորի համար” ծրագրի շրջանակներում թվով 1390 շահառուներ հաճախել են 6 կենտրոններ 2013թ-ի ընթացքում: 403 սովորողներ հասարակության տարբեր շերտերից մասնակցել են համակարգչային բազային դասընթացների և ստացել հավաստագրեր, որոնցից 11-ը աշխատանք են գտել և 28 ուսուցիչներ պահպանել աշխատանքը ընտրված մարզերում և Արցախում: Համաձայն համակարգչային կենտրոնների ռազմավարության կարիքավոր ընտանիքների անդամների համար բոլոր համայնքներում  դասընթացներն անվճար են:

Դասընթացների որակը բարելավելու նպատակով ՀԿՍ-ն  իրականացրել է 2 կատարելագործման դասընթացներ դասավանդողների համար, քանզի շատերը սկսնակ էին` Ջրվեժ, Գյումրի, Հայ և Արմավիրի կենտրոններում.

21-26 հոկտեմբերի, համակարգչային բազային մասնագիտացված դասընթաց, Windows, Word, Excel ծրագրերի ուսուցանում

9-14 դեկտեմբեր համակարգչային ցանցային ադմինիստրատորների դասընթացներ և Microsoft Access 2007

“Երիտասարդ սերնդի զարգացման ծրագիր Արցախում”

Ծրագրի շրջանակներում դասընթացավարն իրականացնում է հասարակական կապերի ամրապնդմանն ուղղված և շահույթ հետապնդող միջոցառումներ` պատրաստելով ինտերնետային կայքեր: Պատվերները ստացվում են մի ամերիկյան կազմակերպությունից և Արցախի կառավարությունից: 4 կայքեր արդեն պատրաստ են: Բացի այդ մի խումբ երիտասարդների նա ուսուցանում է կայքերի պատրաստման ծրագրերը և իրականացնում անվճար դասընթացներ, նպատակ ունենալով հետագայում Արցախում զարգացնել ծրագրավորման ուսուցումը և ՏՀՏ-ների ինտեգրումը հասարակություն: Նա նաև պլանավորում է լայնացնել գործունեության  շրջանակները և կենտրոնի շահառուների թիվը, ընդգրկելով շրջակա համայնքների բնակիչներին, նրանց մասնակից դարձնելով միջոցառումներում և տարբեր ծառայություններ մատուցելով նրանց:

2014թ-ի համար պլանավորված գործողություններն  ուղղված են բարելավելու դասավանդողների Վեբ դիզայն կարողությունները, ստեղծելու և կանոնավոր կերպով թարմացնելու կենտրոնների վեբ կայքերը և մասնակցելու “Առողջ ապրելակերպ” ծրագրին, որը կունենա առցանց ֆորում և մասնակիցների դեմ-առ-դեմ հանդիպումներ: Այս վերջին նախաձեռնությունը  կնպաստի շահառուներին ինքնուրույն որոշումերի կայացմանը; կսովորեցնի վեբում հետազոտություններ կատարելու, կրթական, փոխանակման և միջ-մշակութային  ծրագրերի մասնակցելու, նրանց տեղեկացված պահելու, որոնք քաղաքացիական հասարակության զարգացման նախապայմաններն են:

Աշխատելով ինքնուրույն երիտասարդներն ու համայնքների այլ անդամների մոտ կաճեն մասնագիտական կարողությունները, կզարգանա վերլուծողական և քննադատական մտածողությունը, կխթանվի ինքնա-կրթության և ինքնա-զարգացման փորձառությունը, ժամանակի և կոնֆլիկտի կառավարման ունակությունները: Արդյունքում կունենանք համայնքային կրթական կենտրոններ, որոնք շահառուներին կտան հեռա-ուսուցման, դասընթացների, փոխանակման և միջմշակութային ծրագրերի հնարավորություններ:

Ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողություններն ուղղված են համակարգչային կենտրոնների կայուն զարգացմանն ու ծրագրի շարունակականության ապահովմանը:

Ծրագրի ուղղակի շահառուներն են համակարգչային կենտրոնների դասավանդողները:

Հատկանշական է, որ երկրի սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում ծրագրի շրջանակներում առաջնահերթություն տրվում է հասարակության խոցելի խմբերին, որպիսիք են երիտասարդները, ծնողազուրկ երեխաները, կանայք, գործազուրկները, ծերերը և նրանց ընտանիքների անդամները, ընդգրկելով այլ համայնքների բնակիչներին ևս, մոտ 2000 մարդ, որոնք ընդգրկվել են համակարգչային կենտրոններ, որն էլ մոտ ապագայում կտա իր դրական և շոշափելի արդյունքները:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436