Համապարփակ համայնքային զարգացում

Ծրագրի նպատակն է բարելավել Արագածոտնի մարզի ծայրահեղ կարիքավոր բնակչության տնտեսական վիճակը`  Աշտարակի, Թալինի և Ապարանի տարածաշրջանների մինչև 200 ծայրահեղ կարիքավոր շահառու ընտանիքներին օրական տրամադրելով 2-3 թարմ հաց/ալյուր:  Ծրագրի խնդիրն է հիմնել սոցիալական ձեռնարկություն` ապահովելու եկամտի աղբյուր թեմի ծրագրերի համար:

 

Ծրագրի հիմնական շահառուներնե են 25 կարիքավորներ, ովքեր մասնակցել են հացաթխման ուսուցումների, ապա աշխատանք ստացել նորաստեղծ սոցիալական ձեռնարկությունում կամ մոտակա փռերում: 2013 թ. վերջին սոցիալական ձեռնարկությունում աշխատում էին 14 մարդ, որոնց եկամուտներն ըստ իրենց գնահատման ավելացել են 20 %-ով: 200 ծայրահեղ աղքատներ օգնություն են ստանում ձեռնարկության եկամուտներից:  Ծրագրի խնդիրը` հիմնել սոցիալական ձեռնարկություն թեմի մարդասիրական և զարգացման ծրագրրեի համար, իրականացվել է:

 

Նախ և առաջ կարիքավոր գյուղաբնակներն անցել են ուսուցում:  Երիտասարդները, 55%-ը կանայք և աղջիկներ, սովորել են թխել հայկական երկու տեսակի հաց` լավաշ և մատնաքաշ:  Լրացուցիչ հմտացել են խմորեղեն թխելու մեջ: Իր որակյալ հացամթերքով հայտնի <<Գնթունիք>> ընկերության փորձված հացթուխները ուսուցումներից հետո ապահովել են նաև ամսական խորհրդատվություն:

Այս ծրագիրը Հայաստանում սոցիալական ձեռնարկություն ստեղծելու առաջին փորձերից է,  և այն մեծապես գերազանցել է արտադրության և վաճառքի նախատեսված քանակները : 2013-ին սկսվել է գարեհացի և խաչապուրու, ինչպես նաև երկու տեսակի գաթաների արտադրությունը:  Արտադրանքի քանակը օրական հասել է 520 կգ-ի: Ծրագրի ղեկավարությունը մշտապես զբաղվում է որակի բարելավմամբ` փորձարկելով արտադրանքի նոր տեսակներ և կազմակերպելով զանազան ուսուցումներ:  Ձեռնարկությանը կից բացվել է <<Նկանակ Սբ. Գևորգ>> խանութը Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու դիմաց:

Ծրագիրը մշտադիտարկում է Խորհուրդը , որի կազմում են Արագածոտնի թեմը, ՀԿՍ-ն,  World Vision-ը, ծրագրի շահառուները և տեղի ձեռնարկատերերը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436