Համապարփակ համայնքային զարգացում

«Տաք ձմեռ և ուրախ Ամանոր» ծրագիրի շրջանակներում ՀԿՍ հիմնադրամը իրականացրեց մի շարք գործողություններ`

  1. Շիրակի թեմում, Գյումրիի սոցիալ – կրթական կենտրոնը 25 տարեցների համար կվճարի 20,000 ՀՀ դրամ էլեկտրաէներգիայի վարձ, կնվիրի անկողնային պարագաների հվաքածու, անկողնային հիվանդ 10 տարեցներին կառաքի 25,000 ՀՀ դրամ արժողությամբ սննդի պարկեր, 15 տարեցների համար կկազմակերպի Ս. Ծննդյան հանդես Կենտրոնի սրճարանում:
  2.    «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն Ամանորի նախօրեին կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքը, որն ունի 18 կմ ընդհանուր սահման Ադրբեջանի հետ: Վազաշենի միջոցառմանը կմիանան նաև Բաղանիս և Հովք գյուղերի երեխաները:Նախատեսվող միջոցառմանն իրենց մասնակցությունն են առաջարկել «Ընտանիք և համայնք» բարեգործական հ/կ-ի Մեծամորի համայնքային կենտրոնի «Փալանչո» թատերախումբը և «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը: Միջոցառմանը կներկայացվի «Փալանչո» թատերախմբի ամանորյա ծրագիրը,կբաժանվեն Ամանորի նվերներ (Մանկական Աստվածաշունչ, «Փոքրիկ իշխանը» գիրքը, ինտելեկտուալ խաղեր, քաղցրավենիք) և այլն:
  3. Արմավիրի թեմի Քարակերտ և Գայ համայնքային կրթական կենտրոնները երիտասարդական կամավորական խմբերի աջակցությամբ կբաշխեն անապահով 20 միայնակ ծերերին և 45 երեխաներին ձմեռային տաք հագուստի փաթեթներ:
  4. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Լուսավորչի կանթեղ» եկեղեցական միությունը Հաղթանակ գյուղի տուն-ինտերնատի 250 և Նոր Նորքի ծերանոցի 230 տարեցներին, Խարբերդի և «Զատիկ» մանկատների 340 երեխաներին կտրամադրի սննդի և քաղցրավենիքի փաթեթներ, ամանորյա նվերների փաթեթներ, գուլպաներ և հողաթափեր:
  5. ՀԱԵ Գուգարաց թեմը երիտասրդական միության հետ միասին 50 կարիքավոր ընտանիքներին կհատկացնի ֆինանսական աջակցություն` ձմեռային ամիսներին վառելափայտի, էլեկտրաէներգիայի և այլ ծախսեր հոգալու համար:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436