Համապարփակ համայնքային զարգացում

Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների ու երիտասարդների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցով, բացահայտել և զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Ծրագրի խնդիրներն են 20 շահառուների հաղորդել գիտելիքներ տիկնիկագործության և ազգային տիկնիկային թատրոնի վերաբերյալ, 10-12 շահառուների մոտ զարգացնել կարողություններ ու հմտություններ տիկնիկային բեմական արվեստի բնագավառում և տիկնիկային բեմականացումները` որպես երեխաների, պատանիների և երիտասարդների համար մատչելի և հասու միջոց, ծառայեցնել հասարակության առջև ծառացած արդի խնդիրները վեր հանելուն, հավասարության սկզբունք որդեգրելուն, թեմի հեռավոր շրջանների գյուղական համայնքներում տարածելուն:

 

Ծրագրի շահառուներն են տիկնիկային թատրոնի 20 և պատանեկան երգչախմբի 25 սաները, ինչպես նաև Ախթալայի, Գուգարքի, Մարգահովիտի, Օձունի, Շիրակամուտի և Արևաշողի      կիրակնօրյա և հանրակրթական դպրոցների սաները, նրանց ծնողները, համայնքների բնակիչները, ընդհանուր թվով` մոտ 2000 շահառու: 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436