Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների ու երիտասարդների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցով, բացահայտել և զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Ծրագրի խնդիրներն են 20 շահառուների հաղորդել գիտելիքներ տիկնիկագործության և ազգային տիկնիկային թատրոնի վերաբերյալ, 10-12 շահառուների մոտ զարգացնել կարողություններ ու հմտություններ տիկնիկային բեմական արվեստի բնագավառում և տիկնիկային բեմականացումները` որպես երեխաների, պատանիների և երիտասարդների համար մատչելի և հասու միջոց, ծառայեցնել հասարակության առջև ծառացած արդի խնդիրները վեր հանելուն, հավասարության սկզբունք որդեգրելուն, թեմի հեռավոր շրջանների գյուղական համայնքներում տարածելուն:
Ծրագրի շահառուներն են տիկնիկային թատրոնի 20 և պատանեկան երգչախմբի 25 սաները, ինչպես նաև Ախթալայի, Գուգարքի, Մարգահովիտի, Օձունի, Շիրակամուտի և Արևաշողի կիրակնօրյա և հանրակրթական դպրոցների սաները, նրանց ծնողները, համայնքների բնակիչները, ընդհանուր թվով` մոտ 2000 շահառու: