ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում նպաստել է Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերին կից գործող սոցիալ-կրթական կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը: Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին: Ներկայում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել և գործում են հետևյալ սոցիալական կենտրոնները՝ 

  1. Աշտարակի «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
  2. Սաղմոսավանի սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
  3. Գավառի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ ,
  4. Վարդենիսի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ,
  5. Գյումրիի սոցիալկան կենտրոն՝ Շիրակի մարզ,
  6. Իջևանի «Արևիկ» սոցիալական կենտրոն՝ Տավուշի մարզ, 
  7. Վանաձորի սոցիալական կենտրոն՝ Լոռու մարզ,
  8. Գայի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
  9. Քարակերտի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
  10. Ջրվեժի սոցիալական կենտրոն՝ Կոտայքի մարզ: 

 

Շուլալ կարպետների արտադրություն Տավուշում
27 Օգս 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի շրջանակներում մայիսի 1-ից մեկնարկել է «Շուլալ կարպետների արտադրություն Տավուշում» ծրագիրը: Այն իրականացնում է «ԹԵԼԻԿ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ Կլոր սեղան…
Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնում պատրաստվում են յուրօրինակ ճոճացանցեր
25 Օգս 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի շրջանակում մեկնարկեց «Ճոճացանցերի պատրաստում Աշտարակում» ծրագիրը: Այն իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնը: Նպատակն է՝…
Կարևորվում է տղամարդկանց իրազեկվածությունը բռնության կանխարգելման գործում
30 Հլս 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված խորհրդատվական հանդիպումը: Այն նախատսված էր Հայ Առաքելական…
«Ընտանեկան բռնության մասին Աստվածաշնչյան մոտեցումը» թեմայով դասընթաց հոգևորականների և սոցաշխատողների համար
07 Հլս 2020
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) և Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության համագործակցության շրջանակում մեկնարկել է «Կանխարգելե´նք միասին պանդեմիայի և ինֆոդեմիայի հետևանքները» ծրագիրը: Նախաձեռնության շրջանակներում իրականացել է «Ընտանեկան բռնության մասին Աստվածաշնչյան…
Սիրով և հոգատարությամբ կհաղթահարենք ճգնաժամը
06 Հլս 2020
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը համավարակի պայմաններում շարունակում է աջակցության տարաբնույթ ծրագրերը #Հայաստանում: Եթե ցանկանում եք միանալ Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը, խնդրում ենք այցելել roundtable-act.am…
Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը կանխարգելման մեջ
08 Հնս 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի,…
Քաղցր հունիսի 1-ը՝ Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում
04 Հնս 2020
Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի կողմից: Արևիկ Սոցիալ - կրթական կենտրոնի փոքրիկների օրը լցվեց քաղցր անակնալներով: Քաղցրավենիքով լի արկղերի համեղ պարունակությունը մանուկներին բաժանեցին…
Սննդի փաթեթներ՝ Շիրակի թեմի բազմազավակ ընտանիքներին
02 Հնս 2020
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերը: Այս անգամ սննդով լի փաթեթներ էին պատրաստվել Շիրակի թեմի հատուկ բազմանդամ ընտանիքների համար, որը կարող էր ապահովել ընտանիքին…
Շիրակի թեմի 16 երիտասարդ վերապատրաստվել է Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի դասընթացով
22 Մյս 2020
Մայիսի 17-ից 19-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Հայ Առաքելական Եկեղեցու…
Սիրով և հոգատարությամբ հաղթահարենք ճգնաժամը
11 Մյս 2020
Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը նույնպես իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ: Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամ) նույնպես միացավ կորոնավիրուսի…

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436