Print this page

Ի՞նչ է էկումենիզմը

Ժամանակակից էկումենիկ շարժման նպատակը քրիստոնյաների միասնությունն է: Էկումենիկ շարժումը փորձում է ստեղծել կրոնական հաշտեցման և դրական հարաբերությունների մթնոլորտ` բոլոր քրիստոնյա եկեղեցիների միջև: Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (ԵՀԽ) ամենաընդգրկուններից մեկն է էկումենիկ շարժման մեջ: ԵՀԽ-ն համախմբում է ավելի քան 348 եկեղեցիներ, դավանություններ, եկեղեցական միավորումներ աշխարհի ավելի քան 110 երկրներում` ներկայացնելով 500 միլիոն քրիստոնյանների և ներառելով աշխարհի ուղղափառ եկեղեցիների մեծ մասը, ինչպես նաև Անգլիկան, Լյութերական, Մեթոդիստ, Բողոքական,  և այլ միավորված և անկախ եկեղեցիներ:

Ո՞րն է ՀԿՍ առաքելությունը

ՀԿՍ առաքելությունն է նպաստել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող,օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն և տարածաշրջանային հաշտեցմանը,քաղաքացիական հասարակության հզորացմանը` դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

Ո՞վ է ՀԿՍ կառավարող մարմինը

ՀԿՍ կառավորող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է Առաքելական, Ավետարանական, Կաթողիկե եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների 7 ներկայացուցչից: ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի հիմնական պարտականություններն են` հիմնադրամի ընդհանուր քաղաքականությանը վերաբերող որոշումների ընդունում, դրամաշնորհային ծրագրերի ընտրություն և հաստատում,  ծրագրերի իրականացման վերահսկում, աջակցություն ՀԿՍ աշխատակազմին ծրագրեր իրականացնելու գործում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ: