ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը գործընկերների կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգևորականների, սոցիալական կենտրոնների աշխատակիցների, «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT) հայաստանյան ֆորումի և ՀԿՍ-ի անդամների համար իրականացրեց վերապատրաստման դասընթաց՝ «Նախապատրաստվածություն և արագ արձագանքում աղետներին» թեմայով: Վերապատրաստման դասընթացն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:
ՀԿՍ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացին մասնակցում էր 26 հոգևորականներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Դեռևս 2010 թ-ին ստեղծված հոգևորականների ցանցը պարբերաբար վերապատրաստվում է և աջակցում է հիմնադրամին՝ արագ և օպերատիվ գործելու արտակարգ իրավիճակներում ինչպես արագ արձագանքման, այնպես էլ զարգացման փուլերում: Նրանք կիրառում են ստացած սոցիալ-հոգեբանական աջակցության հմտություններն արձագանքման գործողություններում, առաջնորդվում են միջազգային ստանդարտներով և կանոնակարգերով:
Հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական աջակցության հայեցակարգը՝ դասախոսներն անդրադարձան հոգևորականների դերին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման գործում: Ուսումնասիրվեցին նրանց փոխհամագործակցությունը տուժած բնակչության հետ ծանր դեպքերում, զոհերին աջակցելու, մարդասիրական և հոգևոր խնամք կազմակերպելու, համապատասխան մարմինների հետ հաղորդակցվելու և ահազանգ կազմակերպելու, բնակչության տեղահանման աշխատանքային խմբեր ստեղծելու, տարհանման ծրագրեր մշակելու, ռիսկերը գնահատելու և այլ թեմատիկ հարցեր:
Դասընթացավարները շահագրգիռ կողմերի հետ սեմինարն իրականացրեցին՝ ամբողջ ընթացքում հարցերի և պատասխանների, գործնական խնդիրների, աշխատանքների և թեմատիկ վերլուծությունների միջոցով: Ժամանակ հատկացվեց նաև քահանաների պրակտիկայում հատկապես դժվար գործերի քննարկման համար:
2011 թ-ից սկսած՝ հոգևորականներն օգնում են ՀԿՍ-ին արտակարգ իրավիճակներում կապ հաստատելու և կարիքների գնահատման առաջնային տեղեկատվություն ուղարկելու գործում, իսկ հետագայում աջակցում են հումանիտար օգնության կազմակերպման և բաշխման, ցուցակները և հաշվետվությունները կազմելու աշխատանքներում:
ՀԿՍ-ի գործընկերները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների, պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին և շահառուներին:
2011 թ. իրականացվել է «Աջակցություն Տավուշի մարզում սողանքի զոհերին» ծրագիրը: 2012-2018 թթ., Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվել են հումանիտար և զարգացման ծրագրեր: 2014 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիայի հակամարտության արդյունքում տեղահանված Քեսաբահայ բնակիչներին: 2016 թ., հումանիտար օգնություն է տրամադրվել Արցախում ապրիլյան պատերազմի արդյունքում տեղահանված բնակիչներին: Դասընթացները կլինեն շարունակական՝ հիմնված հոգևորականների առաջարկների վրա և ըստ անհրաժեշտության:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
http://www.roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/emergency_training_for_priests_and_social_workers#sigProId2debd11653