Նորություններ

«Ես Սիրիայի Հալեպ քաղաքից եմ: 2011թ. Սիրիայում սկսված պատերազմի պատճառով ընտանիքիս հետ միասին տեղափոխվել եմ հայրենիք՝ Հայաստան»,- ասում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի մասնակից Նորա Թոփրակճին:

Nora Toprakji work 1.jpg
Հարցին, թե ինչու ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը, Նորան պատասխանեց. «Հալեպում պատերազմի վնասների հետքերից ազդված և մեծ սեր ունենալով նկարչության և ստեղծագործության հանդեպ, որոշեցի ուսումս շարունակել ճարտարապետություն մասնագիտությամբ։ 2015 թ. ընդունվեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և ուսմանս 4 տարիների ընթացքում մեծ սեր ձեռք բերեցի մասնագիտությանս հանդեպ: Ինձ համար հաճելի է ստեղծել այնպիսի միջավայր, որը մարդու համար կլինի հարմարավետ, ապահով ու գեղեցիկ»:

Nora Toprakji work 2.jpg
2019 թ. Նորան ստացավ բակալավրի աստիճան և ընդունվեց մագիստրատուրա: «Երկու շաբաթ առաջ սկսեցի մասնագիտական պրակտիկան «Արխանգել» ճարտարապետական արվեստանոցում, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար:

Nora Toprakji work 3.jpg
Պրակտիկայի ընթացքում հասկացա, որ ավելի լուրջ պետք է վերաբերվեմ մասնագիտությանս: Պրակտիկայի շնորհիվ ավելի մոտ ուսումնասիրեցի շինարարական նյութերը, ընդգրկված եմ տարբեր նախագծերում: Արխանգել ստուդիայի խմբի հետ այժմ աշխատում եմ ճաշարանի ինտերիերի նախագծի վրա, աշխատանքներ եմ կատարել նաև խոհանոցային սարքավորումների և օրգանական ապակու զարդանախշերի նախագծերի շրջանակներում»,- ոգևորությամբ պատմում է Նորան:

Nora Toprakji work 4
2019 թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, իրականացնում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Պրակտիկայի ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436