Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երկրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում վերլուծել են առաջին փուլի ընթացքում դասընթացավարներից ստացած տնային աշխատանքները, ամփոփել արդունքները:


Այնուհետև մասնակիցները դասընթացավարների ուղեկցությամբ ներկայացրել և վերջնականացրել են սոցիալական ձեռնարկության իրենց գաղափարները: Եռօրյա դաընթացի ընթացքում մասնակիցները գործնական և տեսական աշխատանքի միջոցով նաև նոր գիտելիք են ձեռք բերել բիզնես ծրագրերի պլանավորման, արժեքային առաջարկի և հաճախորդների, նրանց հետ հարաբերությունների և ուղիների վերաբերյալ:

Այնուհետև դասընթացավարներ Սուրեն Մխիթարյանը, Արեգ Թադևոսյանը, Վլադիմիր Սահակյանը և Նաիրա Մարգարյանը ներկայացրել են մարկետինգի և վաճառքի կազմակերպման, սոցիալական ձեռնարկությունում ֆինանսական կառավարման նրբությունները և մանրամասները:


Դասընթացի ավարտին ամփոփվել և գնահատվել են ներկայացված ծրագրերը, նախանշվել հետագա քայլերը, ինչպես նաև տրվել է հաջորդ փուլի մեկնարկը:


Մարտի 22-ին մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնմանն ուղղված դասընթացը: 9 ամիս տևող ուսումնական գործընթացի 40 մասնակիցները Կլոր սեղանի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոններում և գործընկեր կազմակերպություններում շահառուներին սովորեցնելու են, թե ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն:


Արդյունքում նախատեսվում է, որ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող կենտրոններից առնվազն 3-ում կհիմնվի սոցիալական ձեռնարկություն: Ծրագրի մյուս նպատակն է համայնքներում զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը, ինչը կօգնի համայնքների բնակիչներին ստեղծել սեփական եկամուտ և ազատվել սոցիալական աջակցության ծրագրերից ունեցած կախվածությունից:

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436