Նորություններ

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմն ապրիլին սննդային աջակցություն է տրամադրել «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների 47 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքների: Տրվել էր առաջնային անհրաժեշտության մոտ 9 կգ սննդամթերքի մեկական փաթեթ, որը կենտրոնի կամավորները տարել են ընտանիքների բնակության հասցեներ:

IMG 7e81b7900d374a8ab63b1858e0735470 V

Ամբողջ աշխարհում տարածում գտած համավարակի հետևանքների մեղմացման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 30 միլիոն դրամ է տրամադրել ՀՀ տարածքում ապրող սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքներին պարենամթերքով ապահովվելու համար։

IMG 7efa549c5165dec2ba78e41d9fb4d980 V

Ապրիլի կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ Արագածոտնի թեմն Աշտարակ քաղաքի 54 և Սաղմոսավան ու Արտաշավան գյուղերի 14 խոցելի ընտանիքներին տրամադրվել է մոտ 20-ական կգ պարենամթերք։ Ընտանիքներն ընտրվել էին կարիքների գնահատման հիման վրա որպես առավել խոցելի և կարիքավոր՝ հիմնականում բազմանդամ և բազմազավակ, միայնակ մայրերով, տարեցներով ընտանիքներ:

online classes Ashtarak

Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

IMG 20200411 112108

Հաշվի առնելով COVID -19 -ի առաջացրած դժվարություները՝ «Նարեկ» ՀԿ - ն իր նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սաների՝ բաժանելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ:

ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:

 

photo5.1


ՀԱԵ Արմավիրի Թեմի Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնում իրականացվող «Երիտասարդները հանուն բնապահպանության - Գայ» ծրագրի շրջանակներում 80 շահառուներ ձեռք են բերում շրջակա միջավայրի պահպանության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Կենտրոնում կազմակերպվել են բնապահպանական թեմաներով հանդիպում-քննարկումներ, որոնք իրականացնում են ՀՊՄՀ դասախոսներ՝ կենս. գիտ. թեկն., աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կ. Դանիելյանը, կենս. գիտ. դոկտ., պրոֆ. Վ. Հովհաննիսյանը, մանկ. գիտ. թեկն., դոց. Լ. Ավանեսյանը: Գայ գյուղում և հարակից Ապագա և Արաքս գյուղերում կազմակերվում են հանդիպում-քննարկումներ կլիմայի փոփոխության մեղմացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, արևային էներգիկայի օգտագործման վերաբերյալ, որոնք իրականացրել է «Շտիգեն» կազմակերպության մասնագետ Ա. Աղաջանյանը:

photo2

Շահառուները հավաքել և տեսակավորվել են տարբեր թափոններ, որոնցից պատրաստել են պիտանի կենցաղային իրեր, հուշանվերներ, զարդեր՝ երկրորդ կյանք տալով չօգտագործվող կենցաղային իրերին: Արտադրած ապրանքատեսականու լուսանկարները «Էկո նվեր» բրենդի անվանման տակ տեղադրվել են ապրանքի առաջխաղացման համար ստեղծված Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական կայքերում:

Photo15

Ծրագրի մասնակից 35 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է բնապահպանական թեմայով «Իմ երազանքի կանաչ մոլորակը» մրցույթը: Մրցույթի ժամանակ երեխաները գրել են շարադրություն իրենց երազած բնակավայրի մասին, նկարել են այն և պատրաստել են կոլլաժներ: Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնի տանիքին տեղադրվել է 5,2 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ:

Արմավիրի թեմի Քարակերտ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի սաների մասնակցությամբ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվես» հեքիաթի բեմադրությունը: Տոնական այս հանդեսը ամփոփեց տարեսկզբին մեկնարկած «Երջանիկ մանկություն» ծրագրի գործունեությունը, որին իր աջակցությունն էր ցուցաբերել նաև Կլոր սեղան հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երեխաների ցերեկային խնամքը և կրթությունը, կահավորվել են խաղասենյակը, ննջասենյակը, դահլիճը կերպարային հագուստներով և սարքավորումներով համալրվել է հեքիաթի խմբակը: Երեխաները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էին ներկայացնում իրենց հերոսներին: Ծնողները գոհունակություն հայտնեցին կենտրոնում կատարվող աշխատանքի և երեխաների խնամքի վերաբերյալ: Կենտրոնի տնօրինությունը պատրաստակամ է շարունակելու Քարակերտ գյուղի երեխաների դաստիարակության և զարգացման աշխատանքը:

 

 

 

2017թ. փետրվարի 14-ին ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների համար այցելություն էր կազմակերպել Մածամորի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում գործող «Ընտանիք և համայնք» ՀԿ: 


Ուսանողներին Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին Մեծամորի երեխաների հետ աշխատանքը, ինչպես նաև կիսեցին իրենց պատկերացումները դիակոնիկ (հոգևոր-սոցիալական) աշխատանքի մասին: Թեմայի մասին հարց ու պատասխանի տեսքով աշխույժ քննարկում ծավալվեց ուսանողների և կենտրոնի աշխատակիցների միջև: Վերջում սաներին ներկայացավ կենտրոնի տիկնիկային թատրոնի խումբը: Ընկերության ու հաշտության մասին ներկայացումը մեծ հաճույք պատճառեց ճեմարանցիներին:

 

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436