Նորություններ

Սքիլշոփ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցան «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգչային դասընթացների ավարտական հանդիպումները:

Ապրիլից ի վեր «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 20 սիրիահայ երիտասարդներ մասնակցում էին 3DsMax և Photoshop համակարգչային ծրագրերի դասընթացներին՝ Skillshop կազմակերպությունում: Դասընթացների նպատակն էր հայաստանաբնակ սիրիահայ երիտասարդ ճարտարապետներին և ինտերիերի դիզայներներին տրամադրել համապատասխան համակարգչային գիտելիքներ:

«Լիահույս եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեր պրոֆեսիոնալ կարիերայում` որպես ապագա ճարտարապետներ և դիզայներներ», - նշեց «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը: «Ապագայում ես ակնկալում եմ, որ կկարողանաք նախագծել բարձր որակի կառույցներ՝ մեր «Նոր Հայաստանը» կերտելով», ավելացրեց նա:

Պալխեանը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը տպավորված էին սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և դիզայներների ավարտական աշխատանքներով: «Մենք բարձր ենք գնահատում սիրիահայ ապագա մասնագետներին օգնելու այս հնարավորությունը: Միշտ հպարտ ենք աջակցելու ոգևորված երիտասարդներին», - նշեց Skillshop կազմակերպության գործադիր տնօրեն Արեգ Քեշիշեանը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի դասընթացներ, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթաց:

 

image2«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել է նոր դասընթաց: Ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացին:

Դասընթացը հնարավոր է դարձել «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացն ուսումնասիրում է հաղորդակցությունը՝ որպես արվեստ և գիտություն: Այն մասնակիցներին սովորեցնելու է կենտրոնանալ առաջադրված նպատակներին և ողջ ուժերն ուղղել դրանց հասնելուն:

Դասընթացի հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը, որը նշեց, որ սիրիահայ երիտասարդների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ծրագրի գերակա խնդրիրներից է, և լիահույս է, որ դասընթացն իր կարևոր դերը կունենա երիտասարդների ինքնազարգացման և համապատասխան աշխատանք գտնելու գործընթացում:

image1Հմուտ դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն նշեց, որ հազարավոր հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ սովորել են նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և գիտակցել են, որ այն հետևողականորեն աջակցել է նրանց` հասնելու իրենց նպատակներին:

Վեց շաբաթ տևողությամբ դասընթացը օգտակար կլինի տարբեր մասնագիտություն և զբաղվածություն ունեցող մասնակիցների համար: Այն կօգնի ավելի արդյունավետ հաղորդակցվել գործընկերների հետ, հաղթահարել հաղորդակցության հետ կապված բոլոր խոչընդոտները և կյանքի ցանկացած բնագավառում հաջողութ

յան հասնել: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

Հունիսի 18-ին, ժամը 18:30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու սեմինար՝ «Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

Սեմինարի հյուրն է Պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, ով Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս է:

Սեմինարը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասը լինելու է հանրային խոսքի մասին, որի ընթացքում մասնակիցները սովորելու են, թե ինչպես հանրությանը ճիշտ ներկայացնել տեղեկատվությունը, ելույթ ունենալ հանրության առջև և օգտագործել PowerPoint ծրագիրը՝ ավելի արդյունավետ հաղորդակցման համար: Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները սովորելու են, թե ինչպես կազմել ճիշտ ինքնակենսագրական:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակ, Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանի հետ՝ նամակ ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեներով, կամ զարգահարելով 098545361 հեռախոսահամարին:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436