Նորություններ

20181009 151931Հոկտեմբերի 9-ին Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնի նկարչության խմբակի սաների համար կազմակերպվել էր բովանդակալից ուսուցողական էքսկուրսիա դեպի Երևան: Գեղագիտության ազգային կենտրոնում երեխաները մասնակցեցին «Հայոց աշխարհի մայրաքաղաքները» խորագրով համահայկական նկարչական մանկապատանեկան 8-րդ մրցույթ - փառատոնի ցուցահանդեսին, ուր ներկայացված էին կենտրոնի 2 սաների աշխատանքները: Հաջորդ այցելությունը Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան էր: Այստեղ երեխաները ծանոթացան մեծ վարպետի կյանքին և աշխատանքներին: Իսկ Ֆրանկոֆոն ավանի այցելության ժամանակ, ուր ներկայացված էին նաև կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, երեխաները ծանոթացան Ֆրանկոֆոն երկրների մշակույթին:

Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնում շահառուների համար կազմակերպվում են ուխտագնացություններ, ճանաչողական այցեր թանգարաններ և պատկերասրահներ: Այցելությունները զարգացնում են երեխաների գեղագիտական ճաշակը, մտածողությունը, ստեղծագործելու կարողությունը, ձևավորում արժեհամակարգը: Իրենց հերթին, շահառուները հաջողությամբ մասնակցում են տարբեր փառատոների և մրցույթների:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ հիմնված Գավառի համայնքային-կրթական կենտրոնի շահառուները և աշխատողները միացան «Մաքուր Հայաստան » ծրագրին և մաքրեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքը:


Երեխաներին և երիտասարդներին միացավ Գեղարքունիքի մարզպետարանի հուշարձանների պահպանության բաժնի աշխատակից Շուշան Հակոբյանը, և Գեղարքունիքի պատմամշակութային հուշարձանների մասին դաս անցկացրեց: Օրվա վերջում երեխաները մասնակցեցի ժամերգության, ստացան տեր Գնել քհն. Մարտիրոսյանի օրհնությունը և վառ տպավորություններով վերադարձան: Նմանատիպ միջոցառումները մեծացնում են երեխաների մոտ հայրենաճանաչողությունը և հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ:

 

 

 

 

 

Այս տարի առաջին անգամ  Գավառի համայնքային-կրթական կենտրոնի «Նուրի-Նուրի» տիկնիկային  թատրոնը  մասնակցեց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 17-րդ   փառատոնին և ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը: Խումբը ելույթ ունեցավ Անանիա Շիրակացի կրթահամալիրում: Փառատոնը կազմակերպում են «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան  և մշակույթի նախարարությունը: Այս տարի փառատոնին մասնակցում էին 40-ից ավելի խմբեր՝ Հայաստանից և Արցախից: Բոլոր խմբերն արժանացան պատվոգրերի և փառատոնի խորհրդանիշ համարվող «Թռիչք» արձանիկի:

 

 

 

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436