Նորություններ

Տեղի ունեցավ «Հակամարտությունների փոխակերպում» թեմային նվիրված գործնական հեռավար դասընթացը։ Այն վարում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ վերապատրաստում անցած՝ Կլոր սեղանի հակամարտությունների փոխակերպման ոչ ֆորմալ կրթական ծրագրի դասընթացավար, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Նա լինելով Կլոր սեղանի դասընթացավարների վերապատրաստման դասընթացի մասնակից՝ հրավեր էր ստացել դասընթացը վարելու «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից։

Erine Gharayan Training


Հեռավար հանդիպման ժամանակ Էրինե Ղարայանը մասնակիցներին ներկայացրեց «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեց, թե ինչ է կոնֆլիկտը, ինչ է դրա փոխակերպումը, ինչպես վերլուծել այն, ինչպես նաև խոսեց կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց 41 երիտասարդ։


Գործնական դասընթացը նրանց հնարավություն ընձեռեց ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:


Հեռավար դասընթացն անցկացվել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Ներառական զարգացումներ ի նպաստ արդարացի և հաշվետու հասարակության» ծրագրի շրջանակում։ Դասընթացը Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի և նրա գործընկերների միջև հաստատված արգասաբեր համագործակցության հերթական օրինակն է:

Հունիսի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀԿՍ-ի աշխատակիցները,  խորհրդատու-փորձագետներ Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը և Արամ Սաֆարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ աշխատանքները, ներկայացվեցին Հայաստանում ՀԿՍ-ի իրականացրած՝ համավարակին արագ արձագանքման նախաձեռնությունները և մի քանի առաջարկություն կոնֆլիկտների փոխակերպման ու խաղաղաշինության վերաբերյալ։ 

Մայիսի 17-ից 19-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Մելանյա Ռաֆայելյանը և Կարինե Տոնոյանը: Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները մանսակիցներին ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեցին, թե ինչ է կոնֆլիկտը, ինչ է կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպես վերլուծել այն, ինչպես նաև խոսեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Շիրակի մարզի 16 երիտասարդ, որոնք հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան գործնականում ծանոթանալ կոնֆլիկտային հաղորդացմանը:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 2

Դասընթացը հնարավություն ընձեռեց երիտասարդներին ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 11

Հեռավար դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Ապրիլի 28-ից մայիսի 6-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Տավուշի մարզի երիտասարդների համար անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի՝ այս անգամ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ և համալսարանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները ներկայացրեցին դասընթացի մասնակիցներին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեցին, թե ի՞նչ է կոնֆլիկտը, ի՞նչ է կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը, ինչպես նաև խոսեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Տավուշի մարզի 15 երիտասարդ, ովքեր հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան գործնականորեն հասկանալ կոնֆլիկտային հաղորդակցման հմտությունները:

Screenshot 1

Դասընթացը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց, որպեսզի երիտասարդների մոտ փոխվի վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

93675005 519197252110166 6915243306175692800 n

Հեռավար դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու հակամարտությունների փոխակերպման նվիրված ոչ ֆորմալ կրթական հեռավար դասընթացին: Դասընթացը կօգնի և կնպաստի Ձեզ՝

  • Ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
  • Զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները:
  • Նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:
  • Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
  • Զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:

 

Դասընթացներն անվճար են:


Դասընթացն անցկացվելու է 6-7 օր՝ շաբաթը 2-3 անգամ, 1 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականներ և կկարողանան մասնակցել կոնֆլիկների փոխակերպմանը և խաղաղության տարածմանը նվիրված փոքրածավալ ծրագրերին:

Մասնակցության ցանկության ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հղումով փսատաթուղթը՝  մինչև ս.թ. ապրիլի 15-ը:

Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան երիտասարդները:


Դասընթացն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը համալրել քաղաքագիտական և մասնագիտական գրականությամբ։ Գրադարանին նվիրաբերվեց 20 միավոր քաղաքագիտական, քաղաքական և գեղարվեստական գրականություն, որը կօգնի գրադարանի ընթերցողներին ձեռք բերել նոր մասնագիտական գիտելիքներ։ 

 

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն կատարած այցի շրջանակում ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Հարություն Կարապետյանը հանդիպեց «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ։ Հանդիպման ավարտին դասընթացի 16 մասնակից ստացավ մասնակցության վկայականներ:

IMG 4764
«Հակամարտությունների փոխակերպում» դասընթացը օգնել է, որպեսզի երիտասարդները ստանան բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնեն կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստեն կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

IMG 4782

Ծրագիրն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

«Ես Սիրիայի Հալեպ քաղաքից եմ: 2011թ. Սիրիայում սկսված պատերազմի պատճառով ընտանիքիս հետ միասին տեղափոխվել եմ հայրենիք՝ Հայաստան»,- ասում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի մասնակից Նորա Թոփրակճին:

Nora Toprakji work 1.jpg
Հարցին, թե ինչու ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը, Նորան պատասխանեց. «Հալեպում պատերազմի վնասների հետքերից ազդված և մեծ սեր ունենալով նկարչության և ստեղծագործության հանդեպ, որոշեցի ուսումս շարունակել ճարտարապետություն մասնագիտությամբ։ 2015 թ. ընդունվեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և ուսմանս 4 տարիների ընթացքում մեծ սեր ձեռք բերեցի մասնագիտությանս հանդեպ: Ինձ համար հաճելի է ստեղծել այնպիսի միջավայր, որը մարդու համար կլինի հարմարավետ, ապահով ու գեղեցիկ»:

Nora Toprakji work 2.jpg
2019 թ. Նորան ստացավ բակալավրի աստիճան և ընդունվեց մագիստրատուրա: «Երկու շաբաթ առաջ սկսեցի մասնագիտական պրակտիկան «Արխանգել» ճարտարապետական արվեստանոցում, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար:

Nora Toprakji work 3.jpg
Պրակտիկայի ընթացքում հասկացա, որ ավելի լուրջ պետք է վերաբերվեմ մասնագիտությանս: Պրակտիկայի շնորհիվ ավելի մոտ ուսումնասիրեցի շինարարական նյութերը, ընդգրկված եմ տարբեր նախագծերում: Արխանգել ստուդիայի խմբի հետ այժմ աշխատում եմ ճաշարանի ինտերիերի նախագծի վրա, աշխատանքներ եմ կատարել նաև խոհանոցային սարքավորումների և օրգանական ապակու զարդանախշերի նախագծերի շրջանակներում»,- ոգևորությամբ պատմում է Նորան:

Nora Toprakji work 4
2019 թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, իրականացնում՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Պրակտիկայի ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը։ Նախաձեռնության հեղինակն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում անցկացվող «հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի դասընթացավար Վլադիմիր Պողոսյանը:

IMG 4662

Ծրագրի նպատակն է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը համալրել քաղաքագիտական և մասնագիտական գրականությամբ։ Գրադարանին նվիրաբերվեց 22 միավոր քաղաքագիտական և քաղաքական գրականություն, որը կօգնի գրադարանի շուրջ 1600 ընթերցողներին՝ ձեռք բերել նոր մասնագիտական գիտելիք։

IMG 4665

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կատարած այցի շրջանակում ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Հարություն Կարապետյանը հանդիպեց «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ։ Հանդիպման ավարտին դասընթացի 16 մասնակիցները ստացան վկայականներ:

IMG 4679

«Հակամարտությունների փոխակերպում» դասընթացը երիտասարդներին տրամադրել է բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացրել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

IMG 4675

Ծրագիրն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) ՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի առաջին մասնակիցն է սիրիահայ Ժիրայր Ճուպալյանը: Նա 24 տարեկան է, 2012 թ. սիրիական պատերազմի պատճառով ընտանիքի հետ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և այժմ ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի հինգերորդ կուրսում։ Ատամնատեխնիկական գործի հանդեպ հետաքրքրությունը սկսվել է ատամնատեխնիկական քոլեջում սովորելու տարիներին, ինչն էլ ստիպել է նրան շարունակել ուսումը հենց այս մասնագիտությամբ:


Հարցին, թե ինչու դիմեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող ինթերնշիփային այս ծրագրին, Ժիրայրը նշում է. «Այս պրակտիկան ինձ հնարավորություն է տալիս ամրապնդելու մասնագիտական հմտություններս, գործնականում կիրառելու տեսական գիտելիքներս և հետևելու ատամնատեխնիկական կենտրոններում ամենօրյա աշխատանքային գործընթացներին»:

Ժիրայրը ցանկանում է առավելագույնն ամրապնդել տեսական ու գործնական գիտելիքն ատամնաբուժական ոլորտում և այդ նպատակի իրագործման համար պլանավորում է շարունակել ուսումը վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ֆակուլտետում։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մշակույթի տան գրադարանում իրականացվեց «Նոր գրադարան, նոր գրքեր» ծրագիրը։ Այն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում անցկացվող «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի դասընթացավար Էրինե Ղարայանի նախաձեռնությամբ:

Աչաջուրը Իջևան քաղաքի երկորդ ամենամեծ գյուղն է: Այնտեղ բնակվում է շուրջ 5,000 մարդ: Ծրագրի նպատակն էր ոչ ֆորմալ կրթության միջոցով գյուղի երիտասարդության մեջ արթնացնել սեր դեպի գիրքը, գրականությունը: Այդ նպատակով համայնքային վերանորոգված գրադարանին նվիրաբերվեց մոտ 25 միավոր գեղարվեստական, արձակ և քաղաքական գրականություն: Նախաձեռնությունը կնպաստի գյուղի գրադարանի 900 երիտասարդ ընթերցողների համար ձեռք բերել նոր նախաձեռնություններ իրենց կյանքում ինքնազարգացման և ոչ ֆորմար կրթությունով։

Ծրագիրը չշրջանցեց նաև համայնքի մանկապարտեզին: Նախակրթական հաստատությանը նվիրաբերվեց հանելուկի, առակների, հեքիաթի 7 գիրք և 2 ինքնազարգացնող խաղ: Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի տան երաժշտական խմբակի սաները: Մշակույթի տան աշխատակազմը երախտագիտություն հայտնեց գրադարանի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար: ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամը մշակույթի տան աշխատակազմին հանձնեց շնորհակալագրեր՝ ծրագրին մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու, իչպես նաև գեղարվեստական միջոցառումը կազմակերպելու համար:

Ծրագիրը անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Էջ 1, 4-ից

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436