Նորություններ

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտարարում է վճարովի ինթերնշիփային ծրագրի 2-րդ փուլը, որն իրականացվում է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:


Եթե դու ուսանող ես կամ հանդիսանում ես հայաստանյան բուհերից որևէ մեկի բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտ (վերջին 12 ամսում), սակայն չես կարողանում գտնել աշխատանք՝ աշխատանքային փորձի պակասի պատճառով, ապա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս քեզ ձեռք բերելու փորձ՝ 3-ամսյա ինթերնշիփի միջոցով՝ հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում: 20-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, կարող են դիմել իրենց կրթությանը համապատասխան պրակտիկայի:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով:
Դիմելու համար՝

Անհրաժեշտ փաստաթղթեր/Հայերեն/ անգլերեն- https://bit.ly/39iyJSA
Դիմում-հայտագիր/Հայերեն/ անգլերեն– https://bit.ly/30CbZZZ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 23 օգոստոսի, 2020թ.

Էլեկտրոնային դիմումները պահանջվող փաստաթղթերի հետ միասին ուղարկել Արաքս Մարտիրոսյանին` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով՝ Subject բաժնում նշելով Internship Application (Անուն/Ազգանուն):

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 545361 հեռախոսահամարին:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 3-5-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողների, ինչպես նաև վերջին մեկուկես տարվա շրջանավարտ հանդիսացող՝ 21 սիրիահայ, պարսկահայ և տեղացի երիտասարդների մասնակցությամբ։


Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին էր դիմել 46 սիրիահայ և տեղացի երիտասարդ, որոնց միջև ընտրությունը կատարվել է առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, մասնագիտական ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Երկրորդ փուլով դիմորդներն անցել են հարցազրույց՝ համապատասխան կառույցների կողմից:


Մասնակիցները ՀՀ պետհամալսարանների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարապետություն և դիզայն, անգլերեն լեզու և հաղորդակցություն, ստոմատոլոգիա, ընդհանուր բժշկություն, դեղագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, ծրագրային ճարտարագիտություն և բիզնես կառավարում ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ են:


Պրակտիկայի նպատակն է ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների կիրառումը և մասնագիտական ակտիվ գործունեության ծավալումը՝ արտադրական և գիտահետազոտական ծրագրերում: «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի պրակտիկայի բաղադրիչի դրույթների համաձայն՝ մասնակիցներն իրենց պրակտիկային տրամադրելու են շաբաթական 15-20 ժամ, որի համար, ծրագրի շրջանակում, ամսական ստանալու են համապատասխան վարձատրություն:


Ծրագրի շնորհիվ երիտասարդները ձեռք կբերեն մասնագիտական աշխատանքային փորձ, նոր հմտություններ, որոնք էլ հիմք կդառնան մասնագիտական աշխատանքի տեղավորմանը:
Երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են պետական և մասնավոր հետևյալ կառույցներում՝
• ՀՀ վարչապետի աշխատակազմ,
• Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբական կենտրոն,
• Ուիզ Քոդ Ակադեմիա,
• Ուայքաստր ՍՊԸ ընկերություն,
• Անտարես Հոլդինգ,
• ԴՈՄԻՆՈ փրոդաքշն,
• ԻՔՍ-ԹԵՔ,
• ԱՅ ԹԻ ԷՅՋ ԴԻ,
• Ուրբան Յունիթ, Ստորակետ, Ալ Համրա ճարտարապետական ստուդիաներ,
• Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա,
• Ֆարմասիր:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման և պրակտիկայի բաղադրիչի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ, փախստական այլ երիտասարդների, ինչպես նաև տեղացի երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով հասնելու իրենց աշխատանքային նպատակներին:

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) և Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության համագործակցության շրջանակում մեկնարկել է «Կանխարգելե´նք միասին պանդեմիայի և ինֆոդեմիայի հետևանքները» ծրագիրը: Նախաձեռնության շրջանակներում իրականացել է «Ընտանեկան բռնության մասին Աստվածաշնչյան մոտեցումը» թեմայով դասընթաց` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերի քահանաների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ: Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ դասընթացն անցկացվել է առցանց: Դասընթացավարն էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Հոգետրավմայի ամոքում» ծրագրի ղեկավար, աստվածաբան Մարիաննա Ապրեսյանը:

Armenia Round Table Bible Society 20200707 043955


Միջոցառումն ուղղված էր Աստվածաշնչյան մոտեցմանը կանանց դեմ բռնության, իշխանության, ներողամտության, ապաշխարության և հնազանդության հարցերին: Դասընթացի ընթացքում շեշտադրվել են հատկապես կանանց նկատմամբ սեռական բռնության դատապարտումը հրեական օրենքում, կանայք հրեական հասարակության մեջ և ընտանիքում: Անդրադարձ է կատարվել ընտանիքում երեխաների ունեցած դերին, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությանը: Դիտարկվել է նաև Հիսուս Քրիստոսի ամոքող կերպարը` շեշտադրվելով, որ Նա եկավ լրացնելու հրեական օրենքը և հրաժարվեց առաջնորդվել բռնություն և իշխանություն բանեցնելու կանոններով:

Armenia Round Table Bible Society 20200707 043942
Քահանաները փորձագետի հետ ունեցած ակտիվ քննարկման արդյունքում անդրադարձ են կատարել իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրներին` ստանալով համապատասխան խորհրդատվություն և ուղղորդում: Առօրյա կյանքից բերված օրինակներն էլ նպաստել են դասընթացի տեսանելիությանը և արդյունավետությանը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց, Կոտայքի իրենց հոգևոր ծառայությունը մատուցող քահանաների և սոցիալական աշխատողների համար: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ դասընթացը տեղի ունեցավ առցանց: Դասընթացավարն էր հոգեբան Դավիթ Գևորգյանը:

Webinar priests armenia round table charity foundation 1

Օնլայն դասընթացն ուղղված էր սեռադերային կարծրատիպերի և նախապաշարումների, ինչպես նաև դրանցից բխող խտրական վարքի հոգեբանական առանձնահատկություններին։ Բացի այդ, շեշտադրվեցին նշված կարծրատիպերի կապը ընտանիքում բռնության հետ, ինչպես նաև դրանց հետ գործ ունենալու եղանակները։

Webinar priests armenia round table charity foundation 3

Քահանաները փորձագետի հետ քննարկեցին նաև վերոնշյալ թեմայի վերաբերյալ իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում առաջացած օրակարգային խնդիրները` ստանալով մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում:

Webinar priests armenia round table charity foundation 4

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:

Webinar priests armenia round table charity foundation 5

Իրենց ուրույն տեղն է զբաղեցնում հատկապես նորապսակների կամ ամուսնության պատրաստվող երիտասարդ զույգերի հետ տարվող խորհրդատվությունը: Ընտանիքում բռնությունն ունի բարդ ու բազմակողմանի բնույթ, որը պահանջում է համակողմանի մոտեցում: Այդ նպատակով Եկեղեցին և ՀԿՍ-ն ներկայացված են միջոլորտային աշխատանքային խմբերում` ուղղված բազմամասնագիտական գործնական մեխանիզմների մշակմանը: Տղամարդկանց ներգրավումը ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններին` հենց այն գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար:

«Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:


2020 թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:


Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:
Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:


«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020 թ. փետրվարի 1-ին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը:

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի կողմից: Արևիկ Սոցիալ - կրթական կենտրոնի փոքրիկների օրը լցվեց քաղցր անակնալներով: Քաղցրավենիքով լի արկղերի համեղ պարունակությունը մանուկներին բաժանեցին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի և կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները։

 

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերը: Այս անգամ սննդով լի փաթեթներ էին պատրաստվել Շիրակի թեմի հատուկ բազմանդամ ընտանիքների համար, որը կարող էր ապահովել ընտանիքին սննդով որոշակի ժամանակահատված: Փաթեթները լի էին ոչ միայն նպարեղենով, պահածոներով, բուսական յուղով, 10 կգ ալյուրով, տարբեր սննդարար ուտելիքներով, նաև երեխաների համար քաղցրավենիք էր նախատեսված: 36 բազմազավակ ընտանիքների տրամադրվեց այս աջակցությունը: Փաթեթները բաժանեցին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:

shirak social centre Round Table Charity Foundation COVID 19 02 06 20 01

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ միայն միմյանց օգնելով կարող ենք հաղթահարել դժվարին իրավիճակը ու վիտամիններով հարուստ սնունդն ամուր ու անխոցելի կդարձնի ծնողներին ու երեխաներին, կպաշտպանի վարակներից ու տարատեսակ հիվանդություններից:

shirak social centre Round Table Charity Foundation COVID 19 02 06 20 03

Մեր նախորդ ծրագրերի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը նույնպես իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ:

Armenia Round Table-Ashtarak food package

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամ) նույնպես միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին: Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր: Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:

Armenia Round Table Charity Foundation-Ashtarak Food package 2

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց: Ծրագրի 1-ին փուլում Տավուշի թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

Armenia Round Table Charity Foundation-Gyumri Food Package

Մայր Աթոռի ֆինանսավորմամբ՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն նույնպես այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթ են տրամադրվում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ նաև Շիրակի թեմի միջոցներով, հատկացվում են հիգիենայի պարագաներ: Եկեղեցու բարերարների աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Armenia Round Table Chairty Foundation-Gyumri protection Mask

Կանայք կենտրոնում կարում են 5000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20000 դիմակ:

Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին: Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:

Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու 115 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքներին: Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

Karakert grenakan 1

«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝ տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ:

Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոնները նույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:

Եթե ցանկանում եք նվիրատվություն կատարել մեր ծրագրերի իրականացման համար, սեղմեք այստեղ: Ձեր ներդրած յուրաքանչյուր լուման կարևոր է:

Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ։

IMG 62fc3201110d6dea3d06096cb41580a9 V
Անգլերենի դասապատրաստման խմբակն առավել քան անհրաժեշտ էր այս օրերին՝ օգնելու երեխաներին պատրաստելու դպրոցական հանձնարարաությունները: Առցանց ռեժիմով աշխատում են նաև երգի, նկարչության, տիկնիկային թատրոնի և մյուս խմբակները: Նկարչության խմբակի երեխաները հեռավար ուսուցմամբ պատրաստվում են նկարչական համահայկական 10-րդ փառատոնին։

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմն ապրիլին սննդային աջակցություն է տրամադրել «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների 47 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքների: Տրվել էր առաջնային անհրաժեշտության մոտ 9 կգ սննդամթերքի մեկական փաթեթ, որը կենտրոնի կամավորները տարել են ընտանիքների բնակության հասցեներ:

IMG 7e81b7900d374a8ab63b1858e0735470 V

Ամբողջ աշխարհում տարածում գտած համավարակի հետևանքների մեղմացման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 30 միլիոն դրամ է տրամադրել ՀՀ տարածքում ապրող սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքներին պարենամթերքով ապահովվելու համար։

IMG 7efa549c5165dec2ba78e41d9fb4d980 V

Ապրիլի կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ Արագածոտնի թեմն Աշտարակ քաղաքի 54 և Սաղմոսավան ու Արտաշավան գյուղերի 14 խոցելի ընտանիքներին տրամադրվել է մոտ 20-ական կգ պարենամթերք։ Ընտանիքներն ընտրվել էին կարիքների գնահատման հիման վրա որպես առավել խոցելի և կարիքավոր՝ հիմնականում բազմանդամ և բազմազավակ, միայնակ մայրերով, տարեցներով ընտանիքներ:

online classes Ashtarak

Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

IMG 20200411 112108

Հաշվի առնելով COVID -19 -ի առաջացրած դժվարություները՝ «Նարեկ» ՀԿ - ն իր նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սաների՝ բաժանելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436