Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը շարունակում է աշխատել հասարակության տարբեր խմբերի կարիքավոր ընտանիքների հետ: Տարեցների, դեռահասների ու նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի և հոգածության ծրագրերով շահառուները չեն գալիս կենտրոն, բայց աշխատանքը շարունակվում է հեռավար: Կենտրոնը դպրոցականներին օգնում է հեռավար դասապատրաստման աշխատանքներում, սոցիալական մանկավարժը մշտապես աշխատում է ծնողների ու երեխաների հետ՝ ապահովելով հեռավար մանկավարժական ու սոցիալական աջակցությունը, իսկ դաստիարակը աշխատում է նախակրթարանի երեխաների հետ:

IMG 9394Պետական աջակցման ծրագրերի հարցում առաջացած թյուրըմբռումների ժամանակ նույնպես Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը օգնում է խորհրդատվությամբ:

IMG 9428
Մայր Աթոռի ֆինասավորմամբ՝ կենտրոնի աշխատակիցներն այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթ են տրամադրվում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ նաև Շիրակի թեմի միջոցներով հատկացվում են հիգիենայի պարագաներ:

IMG 9483
Եկեղեցու բարերաները ևս անմասն չեն մնում այս ամենից և իրենց օգնություն են առաջարկել: Նրանց աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

IMG 9498
Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար Սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

IMG 9479
Միաժամանակ Շիրակի թեմը դիմել է տարբեր հիմնադրամների ու բարերարների, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ մարդկանց սատարել ու ապահովվել սննդամթերքով:

IMG 9411

Սրան զուգահեռ Կենտրոնում կանայք կարում են 5000 դիմակ: Իսկ Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին:

IMG 9505
Սա հիվանդանոցներին տրված միակ օգնությունը չէր Շիրակի թեմի առաջնորդարանից: Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին եւ Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին:

Avstriakan mor ev mankan hivandanoc 6

 

Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու հակամարտությունների փոխակերպման նվիրված ոչ ֆորմալ կրթական հեռավար դասընթացին: Դասընթացը կօգնի և կնպաստի Ձեզ՝

  • Ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
  • Զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները:
  • Նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:
  • Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
  • Զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:

 

 

Դասընթացներն անվճար են:
Դասընթացն անցկացվելու է 6-7 օր՝ շաբաթը 2-3 անգամ, 1 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականներ և կկարողանան մասնակցել կոնֆլիկների փոխակերպմանը և խաղաղության տարածմանը նվիրված փոքրածավալ ծրագրերին:

Մասնակցության ցանկության ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հղումով փաստաթուղթը՝ մինչև ս.թ. ապրիլի 15-ը:

 

Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան երիտասարդները:

Դասընթացն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու հակամարտությունների փոխակերպման նվիրված ոչ ֆորմալ կրթական հեռավար դասընթացին: Դասընթացը կօգնի և կնպաստի Ձեզ՝

  • Ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
  • Զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները:
  • Նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:
  • Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
  • Զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:

 

Դասընթացներն անվճար են:


Դասընթացն անցկացվելու է 6-7 օր՝ շաբաթը 2-3 անգամ, 1 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականներ և կկարողանան մասնակցել կոնֆլիկների փոխակերպմանը և խաղաղության տարածմանը նվիրված փոքրածավալ ծրագրերին:

Մասնակցության ցանկության ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հղումով փսատաթուղթը՝  մինչև ս.թ. ապրիլի 15-ը:

Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան երիտասարդները:


Դասընթացն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների համար Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց։ Ծրագրի 1֊ին փուլի համար Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանում կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, պատրաստեցին և առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում տեղի ունեցավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 2020 թ. առաջին նիստը: Այն նախագահում էր ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

IMG 5005

Նիստի սկզբում ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեց եռամյա ծրագիրը, որն իրականացվելու է Գերմանիայի բողոքական եկեղեցիների միության՝ «Հաց աշխարհին» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

IMG 5011

ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի միջազգային գործընկեր կազմակերպություններից մեկի՝ «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT Alliance) հետ աշխատանքում նոր զարգացումները: Դրանից հետո Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը ներկայացրեց հիմնադրամի, ինչպես նաև ՀԿՍ աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնների հավաստագրման գործընթացը: Այն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և դրական արդյունքի դեպքում տրամադրում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության պետական հավաստագիր: Քննարկվեցին նաև կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր:

Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնն իրականացրեցրեցին շահառուների ավարտական շնորհանդեսը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքներն ու անուշեղենները, ինչպես նաև ռեֆերատներ դրանց ծագման, պատրաստման ու պահպանման վերաբերյալ: Իսկ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրուշակագործ-տեխնոլոգ Արմեն Ասլանյանը, համտեսում ու գնահատում էր քաղցր աշխատանքները:

IMG 4944


Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն «Արժանապատիվ կյանք սիրիահայերի համար» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում հնարավորություն տվեց 8 սիրիահայ և տեղացի կանանց մասնակցելու հրուշակեղենի և տորթերի պատրաստման և ձևավորման մասնագիտական դասընթացի: Դասընթացն իրականացվեց հիմնադրամի գործընկեր «Արտ հաուս» ուսումնական կենտրոնում: Ծրագրի մասնակիցները տիրապետում են 36 տարատեսակ տորթերի ու անուշեղենների պատրաստման և ձևավորման մասնագիտական որակավորման հմտություններին ու գաղտնիքներին: Մասնագիտական կարողությունների զարգացման շնորհիվ նրանք կկարողանան աշխատել խմորեղենի արտադրամասերում, վաճառել տանը պատրաստված անուշեղենները և ունենալ սեփական եկամուտ՝ կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:

ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:

 

photo5.1


ՀԱԵ Արմավիրի Թեմի Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնում իրականացվող «Երիտասարդները հանուն բնապահպանության - Գայ» ծրագրի շրջանակներում 80 շահառուներ ձեռք են բերում շրջակա միջավայրի պահպանության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Կենտրոնում կազմակերպվել են բնապահպանական թեմաներով հանդիպում-քննարկումներ, որոնք իրականացնում են ՀՊՄՀ դասախոսներ՝ կենս. գիտ. թեկն., աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կ. Դանիելյանը, կենս. գիտ. դոկտ., պրոֆ. Վ. Հովհաննիսյանը, մանկ. գիտ. թեկն., դոց. Լ. Ավանեսյանը: Գայ գյուղում և հարակից Ապագա և Արաքս գյուղերում կազմակերվում են հանդիպում-քննարկումներ կլիմայի փոփոխության մեղմացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, արևային էներգիկայի օգտագործման վերաբերյալ, որոնք իրականացրել է «Շտիգեն» կազմակերպության մասնագետ Ա. Աղաջանյանը:

photo2

Շահառուները հավաքել և տեսակավորվել են տարբեր թափոններ, որոնցից պատրաստել են պիտանի կենցաղային իրեր, հուշանվերներ, զարդեր՝ երկրորդ կյանք տալով չօգտագործվող կենցաղային իրերին: Արտադրած ապրանքատեսականու լուսանկարները «Էկո նվեր» բրենդի անվանման տակ տեղադրվել են ապրանքի առաջխաղացման համար ստեղծված Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական կայքերում:

Photo15

Ծրագրի մասնակից 35 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է բնապահպանական թեմայով «Իմ երազանքի կանաչ մոլորակը» մրցույթը: Մրցույթի ժամանակ երեխաները գրել են շարադրություն իրենց երազած բնակավայրի մասին, նկարել են այն և պատրաստել են կոլլաժներ: Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնի տանիքին տեղադրվել է 5,2 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է «ՀՀ-ում փախստական սիրիահայերի կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում պլանավորում է ստեղծել հրուշակեղենի արտադրամաս, որտեղ կաշխատեն հաջողությամբ մասնագիտական վերապատրաստում անցած տեղացի և սիրիահայ մասնակիցները:


Վերոնշյալ ծրագրի շրջանակներում հիմնադրամը փնտրում է բիզնես գործընկերոջ՝ Արտադրության տնօրեն - բաժնետեր (կազմակերպություն կամ անհատի) Ով օժտված կլինի հետևյալ հմտություններով՝


• Բարձրագույն կրթություն շուկայավարման, կառավարման և/կամ տնտեսագիտության ոլորտներում,
• Առնվազն 2 տարվա փորձ հրուշակեղենի արտադրության կազմակերպման կամ նմանատիպ արտադրության ոլորտում,
• Միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու հմտություններ, փոփոխությունները կառավարելու կարողություն,
• Ռազմավարական մտածողություն,
• Նպատակասլաց, պատասխանատու և սթրեսակայուն անձնավորություն,
• Կազմակերպչական և ղեկավարման ձիրք,
• Նոր գործընկերներ/շուկաներ գտնելու և համագործակցություն հաստատելու հմտություններ,
• Թիմի աշխատանքները կազմակերպելու և առաջնորդելու գերազանց հմտություններ,
• Վերլուծական միտք և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Նոր արտադրատեսակների ուսումնասիրություն ու տեղայնացնելու ունակություն:


Աշխատանքային պարտականություններ՝


• Ոլորտում կայանալու համար մրցակիցների ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,
• Գործողությունների ծրագրի մշակում ու դրանց իրականացման ժամկետների սահմանում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ նախնական ժամանակացույցի կազմակերպում (Գանտի պլան),
• Բիզնեսի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում գործընկերներին,
• Նոր շուկաներում գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն,
• Ըստ պայմանագրի այլ գործառույթներ:

Ապագա Բաժնետեր-գործընկերոջից մեր պահանջներն են՝


1, Հայտ-նկարագիր/ հակիրճ մշակված բիզնես կտավ, որտեղ կլինի դիմորդի կողմից՝
• Շուկայի նախնական ուսումնասիրություն,
• Արտադրական գործընթացի կազմակերպում,
• Նախնական բյուջեն՝ կանխատեսվող ֆինանսական հոսքերը (առաջիկա 1 տարվա համար):

2, Ֆինանսական պլանավորում


Որքան գումար (կամ սեփական տարածք, կամ արտադրության համար անհրաժեշտ գույք) կարող է ներդնել դիմորդը ու որքան գումար է պահանջում մեզնից գործն սկսելու համար:
3, Տարածքի անհատույց օգտագործման/վարձակալության պայմանգիր (կամ սեփականության
վկայական, եթե այդպիսիք առկա են):

*Առավելություն կտրվի վերջին 2 կետին առավել համապատասխանող դիմորդներին։
Արտադրամասի տնօրեն-բաժնետերը աշխատանքը՝ մարտի 1-ից:

Աշխատավարձ՝ Կախված ոլորտում փորձից և իր կողմից բաժնետիրական համապատասխան ներդրումից։

Դիմումու կարգը՝ Հետաքրքրված անձինք կարող են փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ դիմումների վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 517157, 055/096 062627 հեռախոսահամարներով կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:

Կոնսորցիումի «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Նավուր և Կիրանց համայնքներում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կարիքավոր ընտանիքների մոտ 100 անձանց անցած դեկտեմբերին տրամադրեց նոր եվրոպական բարձրորակ հագուստ։

«Մեկ գյուղ» նախաձեռնության անդամներն են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը:

Նյութը՝ ըստ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) կայքի:

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցները:

5

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ մեծ ընտանիք, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունը բերել ի նպաստ Սուրբ Էջմիածնի սրբազան առաքելության:

3

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին նաև շնորհավորական խոսք ուղղեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը: Այնուհետև ներկաներին տարեսկզբի իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

8

Հայոց Հայրապետը, շնորհավորելով աշխարհական աշխատակիցներին տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց նրանց՝ պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով և հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարևոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը: «Ձեր աշխատանքը միայն առանձին անձանց չէ, որ ուրախություն ու գոհունակություն է պատճառում: Ձեր աշխատանքի արդյունքը բերկրանք է պատճառում մեր ողջ ժողովրդին, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազգի նվիրական սուրբ տունն է, հոգևոր հաստատությունը: Եվ այս հաստատության բարեշեն և պայծառ լինելը ուրախություն է թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու համար»,- ասաց Հայոց Հայրապետը:

4

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի անդրադարձ կատարեց 2020 թվականի ծրագրերին` առանձնացնելով հավատացելոց կյանքում եկեղեցական առաքելության զորացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը և Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու վերաբացումը:

1

Խոսելով հոգևոր կյանքի զորացման կարևորության մասին` Նորին Սրբությունն ընդգծեց. «Ապրել Աստծո հետ նշանակում է կյանքն ապրել սիրո և բարության մեջ: Ապրել Աստծո հետ նշանակում է ապրել առաջընթաց և բարօր կյանքով»: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն և արևշատ կյանքի երկար տարիներ: Հայոց Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Սուրբ Աջը և Սուրբ Ծննդյան առատ շնորհները միշտ հովանի լինեն հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության և բարօրության մեջ պահելով հայրենիքը և ողջ աշխարհը:
Ըստ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436