Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերը: Այս անգամ սննդով լի փաթեթներ էին պատրաստվել Շիրակի թեմի հատուկ բազմանդամ ընտանիքների համար, որը կարող էր ապահովել ընտանիքին սննդով որոշակի ժամանակահատված: Փաթեթները լի էին ոչ միայն նպարեղենով, պահածոներով, բուսական յուղով, 10 կգ ալյուրով, տարբեր սննդարար ուտելիքներով, նաև երեխաների համար քաղցրավենիք էր նախատեսված: 36 բազմազավակ ընտանիքների տրամադրվեց այս աջակցությունը: Փաթեթները բաժանեցին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:

shirak social centre Round Table Charity Foundation COVID 19 02 06 20 01

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ միայն միմյանց օգնելով կարող ենք հաղթահարել դժվարին իրավիճակը ու վիտամիններով հարուստ սնունդն ամուր ու անխոցելի կդարձնի ծնողներին ու երեխաներին, կպաշտպանի վարակներից ու տարատեսակ հիվանդություններից:

shirak social centre Round Table Charity Foundation COVID 19 02 06 20 03

Մեր նախորդ ծրագրերի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Մայիսի 17-ից 19-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: Դասընթացավարներն էին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Մելանյա Ռաֆայելյանը և Կարինե Տոնոյանը: Հեռավար հանդիպումների ժամանակ դասընթացավարները մանսակիցներին ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի 5 թեմաները և երիտասարդների հետ քննարկեցին, թե ինչ է կոնֆլիկտը, ինչ է կոնֆլիկտի փոխակերպումը, ինչպես վերլուծել այն, ինչպես նաև խոսեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Հեռավար դասընթացին մասնակցեց Շիրակի մարզի 16 երիտասարդ, որոնք հեռավար ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան գործնականում ծանոթանալ կոնֆլիկտային հաղորդացմանը:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 2

Դասընթացը հնարավություն ընձեռեց երիտասարդներին ձեռք բերել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև նպաստեց երիտասարդների մոտ փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Conflict transformation training Shirak Round Table Charity Foundation 11

Հեռավար դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը շարունակում է աշխատել հասարակության տարբեր խմբերի կարիքավոր ընտանիքների հետ: Տարեցների, դեռահասների ու նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի և հոգածության ծրագրերով շահառուները չեն գալիս կենտրոն, բայց աշխատանքը շարունակվում է հեռավար: Կենտրոնը դպրոցականներին օգնում է հեռավար դասապատրաստման աշխատանքներում, սոցիալական մանկավարժը մշտապես աշխատում է ծնողների ու երեխաների հետ՝ ապահովելով հեռավար մանկավարժական ու սոցիալական աջակցությունը, իսկ դաստիարակը աշխատում է նախակրթարանի երեխաների հետ:

IMG 9394Պետական աջակցման ծրագրերի հարցում առաջացած թյուրըմբռումների ժամանակ նույնպես Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը օգնում է խորհրդատվությամբ:

IMG 9428
Մայր Աթոռի ֆինասավորմամբ՝ կենտրոնի աշխատակիցներն այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթ են տրամադրվում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ նաև Շիրակի թեմի միջոցներով հատկացվում են հիգիենայի պարագաներ:

IMG 9483
Եկեղեցու բարերաները ևս անմասն չեն մնում այս ամենից և իրենց օգնություն են առաջարկել: Նրանց աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

IMG 9498
Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար Սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

IMG 9479
Միաժամանակ Շիրակի թեմը դիմել է տարբեր հիմնադրամների ու բարերարների, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ մարդկանց սատարել ու ապահովվել սննդամթերքով:

IMG 9411

Սրան զուգահեռ Կենտրոնում կանայք կարում են 5000 դիմակ: Իսկ Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին:

IMG 9505
Սա հիվանդանոցներին տրված միակ օգնությունը չէր Շիրակի թեմի առաջնորդարանից: Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին եւ Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին:

Avstriakan mor ev mankan hivandanoc 6

 

Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու հակամարտությունների փոխակերպման նվիրված ոչ ֆորմալ կրթական հեռավար դասընթացին: Դասընթացը կօգնի և կնպաստի Ձեզ՝

  • Ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
  • Զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները:
  • Նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:
  • Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
  • Զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:

 

Դասընթացներն անվճար են:


Դասընթացն անցկացվելու է 6-7 օր՝ շաբաթը 2-3 անգամ, 1 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականներ և կկարողանան մասնակցել կոնֆլիկների փոխակերպմանը և խաղաղության տարածմանը նվիրված փոքրածավալ ծրագրերին:

Մասնակցության ցանկության ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հղումով փսատաթուղթը՝  մինչև ս.թ. ապրիլի 15-ը:

Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան երիտասարդները:


Դասընթացն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում իրականացվեց «Խաղաղության գրադարան» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը համալրել քաղաքագիտական և մասնագիտական գրականությամբ։ Գրադարանին նվիրաբերվեց 20 միավոր քաղաքագիտական, քաղաքական և գեղարվեստական գրականություն, որը կօգնի գրադարանի ընթերցողներին ձեռք բերել նոր մասնագիտական գիտելիքներ։ 

 

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն կատարած այցի շրջանակում ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Հարություն Կարապետյանը հանդիպեց «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ։ Հանդիպման ավարտին դասընթացի 16 մասնակից ստացավ մասնակցության վկայականներ:

IMG 4764
«Հակամարտությունների փոխակերպում» դասընթացը օգնել է, որպեսզի երիտասարդները ստանան բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնեն կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստեն կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

IMG 4782

Ծրագիրն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 հիմնական և թիվ 37 ավագ դպրոցների բակերում իրականացվեց «Խաղաղության տնկիներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր դպրոցների բակերում աշակերտների մասնակցությամբ իրականացնել պտղատու ծառերի ծառատունկ:

IMG 2910

 

Ծրագրի կազմակերպիչներն էին ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում անցկացրած «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակից Լուիսինե Հայրապետյանը և կենտրոնի աշխատակիցները: Դպրոցահասակ երեխաների համար բնությունը համարվում է կյանք, որը պետք է շարունակել ծաղկեցնել, իսկ ծառերն ունեն խաղաղաթյուն և հանգստություն բերելու հատկություն, որոնք մի քանի տարի հետո շատ մեծ օգուտ կտան կրթօջախում սովորող երեխաների, բնության և շրջակա միջավայրի համար: Ծառատունկին մասնակցած երեխաներին ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամը շնորհեց վկայականներ բնությանը նպաստելու, խաղաղասիրական գործունեությունը ծավալելու և ծրագրին մասնակցելու համար: 

IMG 3018

Ծառատունկն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) անցկացվեց «Ներառական կրթություն» խորագրով եռօրյա սեմինար: Կազմակերպիչներն են «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցները և ՀԱԵ Շիրակի Թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները: Քննարկումը նվիրված է ներառական կրթությանը, դրա դժվարությունների, կոնֆլիկտային իրավիճակների և հաղթահարման ուղիներին: Փորձի փոխանակման նպատակով սեմինարին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

20190925125831 IMG 2738


Քննարկմանը ներկա էին նաև ՇՊՀ-ի սոցիալական աշխատանքի և հոգեբանության ֆակուլտետների 1-ի և 2-րդ կուրսերի ուսանողները: Մասնագիտական դիրքորոշումը քննարկվող թեմայի շուրջ հայտնեց ՇՊՀ-ի դասախոս և սոցիալական աշխատող Էլվիրա Զարգարյանը: ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտ. թեկ., դոցենտ Կարինե Սահակյանը ողջունեց ուսանողներին այս նախաձեռնության համար՝ կարևորելով նմանատիպ քննարկումները երիտասարդների միջև: Տարբեր խմբերի բաժանվելուց հետո մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրեցին իրենց պատկերացումը թեմայի վերաբերյալ: Ուսանողների կարծիքով՝ նմանատիպ հանդիպումները խթան կհանդիսանան հասարակության տարբեր խավերի միջև խաղաղաշինության և համերաշխության համար:

20190925141423 IMG 2811


Հանդիպումն անցկացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած և վերապատրաստում անցած Կարինե Տոնոյանը և Մելանյա Ռաֆայելյանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտը» թեման և ուսանողների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարներին և կոնֆլիկտի վերլուծության մեթոդները: Դասընթացի ժամանակ ուսանողները ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: Նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանում:

 

Աղվերանում մարտի 19-20-ն անցկացվեց «Կոնֆլիկնետրի փոխակերպում» խորագրով դասընթացավարների դասընթացը: Մասնակիցները սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բուհերի աշխատակիցներ և կամավորներ էին: Նրանց ընտրել և հավանության են արժանացրել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Իջևանում և Գյումրիում գործող սոցիալական կենտրոնների գործընկերները: Դասընթացի նպատակն էր դասընթացավարներին տրամադրել հիմնական գիտելիք՝ իրենց համայնքներում երիտասարդներին փոխանցելու համար: Դասընթացն իրականացավ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:


Ծրագրի միջոցով Կլոր սեղան հիմնադրամն նպատակ ունի ուժեղացնել տեղական և եկեղեցահեն կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքների երիտասարդներին փոխանցեն կոնֆլիկտների ոչ բռնի փոխակերպման հմտությունները: Դասընթացի համար Կլոր սեղան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Swisspeace կազմակերպության փորձագետները մշակել են ձեռնարկ: Այն ստեղծվել է Հայաստանի Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների մասնակցությամբ և նրանց կարիքների մասնակցային գնահատման միջոցով: Աղվերանի դասընթացն իրականացրեց ձեռնարկի հեղինակներից մեկը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:

 

IMG 6017ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն ամփոփում է տարին: Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, երիտասարդներն այցելեցին Գյումրիի «Թռչունյան Տուն» կրթահամալիր-մանկատուն և «Երեխաների Տուն» հատուկ կարիքներով երեխաների մանկատուն: Երիտասարդները երեխաներին հաղորդեցին Սուրբ Ծնունդի խորհրդի կարևորությունը, նրանց հետ պատրաստեցին ամանորյա զարդեր, երգեր կատարեցին և բաժանեցին քաղցր նվերներ:


IMG 6178Այցի երկրորդ օրը երիտասարդները շրջայց կատարեցին ձմեռային Գյումրիի տեսարժան վայրերով, տեղեկացան քաղաքի պատմամշակութային կարևորության և ֆոլկլորի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև պատիվ ունեցան հյուրընկալվելու և օրհնություն ստանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: Սրբազան Հայրը երիտասարդների հետ մտերմիկ զրույցում հետաքրքրվեց նրանց մասին՝ Սիրիայում և Հայաստան տեղափոխվելուց հետո, իսկ մոտեցող տոների խորհրդի մասին խոսելիս Սրբազան Հայրը հատկանշական համարեց այն, որ Սուրբ Ծնունդով հայ եկեղեցին մեկնարկում է տարին, այլ ոչ թե ամփոփում, ինչն իմաստավորում է նոր սկսվող տարին:


«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Էջ 1, 2-ից

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436