Նորություններ

DSC 0239Իջևանի «Արևիկ» համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Տավուշի երիտասարդների ձայնը սահմանից աշխարհին» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Լևոն սարկավագ Հակոբյանը վկայագրեր հանձնեցին ծրագրի մասնակիցներին: Երկամսյա ծրագրում ներգրավվածության շնորհիվ կենտրոնի պատանի շահառուները ստեղծել են «Տավուշի երիտասարդներ» բլոգը և կազմակերպել են բանավեճի ակումբ:

Ծրագրի ընթացքում պատանիները մասնակցել են «Մեդիա գրագիտության և հասարակության հետ կապերի», «Բլոգ վարելու հմտություններ» և «Նկարահանման և մոնտաժի հմտություններ» դասընթացներին: Նրանք սովորել են, թե ինչպես գրել լրագրողական նյութեր, նկարել լուսանկարներ և պատրաստել տեսանյութեր և ինչպես ընտրել, խմբագրել և միավորել տեսանյութերի առանձին մասեր` շարունակական ամբողջություն կազմելու համար: Պատանիները մեծ ոգևորությամբ ցանկանում էին օգտագործել իրենց գիտելիքները գործնականում` տեղադրելով ստեղծված նյութերը բլոգում:

Նրանց ներգրավումը բանավեճի ակումբում հնարավորություն է տալիս դաստիարակել ակտիվ և գրագետ երիտասարդ քաղաքացիներ, որոնք հեշտությամբ են արտահայտում իրենց մտքերը և ազատորեն քննարկում են համապատասխան խնդիրները: Ժամանակ առ ժամանակ մրցումներ են կազմակերպվում Տավուշի մարզի բանավեճի ակումբի պատանիների և այլ մարզերի բանավեճի ակումբների պատանիների միջև: «Տավուշի երիտասարդներ» բլոգի և բանավեճի ակումբի գործունեությունը մեծապես նպաստում է Տավուշի մարզում երիտասարդության ներուժի ակտիվացմանը և այդ ներուժի օգտագործմանը համայնքի և հասարակական կյանքի զարգացման համար:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper