Նորություններ

Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի մոտ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ, կենտրոնի այգում իրականացրեցին ծառատունկ:

Armenia Tree Project ծրագրի հետ համագործակցության արդյունքում ծրագիրը կենտրոնին տրամադրեց 26 տնկի, որոնցից 8-ը բերքատու ծառեր են՝ խնձորենի, տանձենի, սալորենի, նշենի, իսկ մնացածը՝ ֆորզիցիայի, ասպիրանսի և բարբարիսի թփեր:

DSC09486

Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես կենտրոնի երեխաները Նրանք կազմելով խմբեր՝ մշակեցին և նախապատրաստեցին այգու այն հատվածները, որտեղ պետք է տնկվեին ծառերն ու թփերը։

DSC09551

Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվեց տնկիների խնամքի կանոնները՝ ջրելու, էտելու և այլն։ Ծնկված բոլոր ծառերն անվանակոչվեցին և երեխաները հանձն առան խնամել իրենց տնկած ծառերը: Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և նպատակ ունեն կենտրոնի անդամների և Աշտարակ համայնքի բնակիչների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք և ավելի կանաչ ու մաքուր դարձնել մոլորակը:

 

Ծրագրի մասին

«Երիտասարդները հանուն բնապահպանության - Աշտարակ»


ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:

18
ՀԱԵ Արագածոտնի Թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացված «Երիտասարդները հանուն բնապահպանության - Աշտարակ» ծրագրի շրջանակներում 55 երիտասարդ կանայք և դպրոցահասակ երեխաներ ձեռք են բերել շրջակա միջավայրի պահպանության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Կենտրոնում կազմակերպվել են բնապահպանական թեմաներով հանդիպում-քննարկումներ, որոնք իրականացրել են ՀՊՄՀ դասախոսներ՝ կենս. գիտ. թեկն., աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կ. Դանիելյանը, կենս. գիտ. դոկտ., պրոֆ. Վ. Հովհաննիսյանը, մանկ. գիտ. թեկն., դոց. Լ. Ավանեսյանը: Կազմակերվել են նաև հանդիպում-քննարկումներ կլիմայի փոփոխության մեղմացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, արևային էներգիկայի օգտագործման վերաբերյալ, որոնք իրականացրել է «Շտիգեն» կազմակերպության մասնագետ Ա. Աղաջանյանը:

2
Շահառուները հավաքել և տեսակավորվել են տարբեր թափոններ, որոնցից պատրաստել են պիտանի կենցաղային իրեր, հուշանվերներ, զարդեր՝ երկրորդ կյանք տալով չօգտագործվող կենցաղային իրերին: Արտադրած ապրանքատեսականու առաջխաղացման համար ստեղծվել են էջեր Ֆեյսբուք /Facebook/ և Ինստագրամ /Instagram/ սոցիալական կայքերում «Էկո նվեր» բրենդի անվանման տակ:


Ծրագրի մասնակից 25 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է բնապահպանական թեմայով «Իմ երազանքի կանաչ մոլորակը» մրցույթը: Մրցույթի ժամանակ երեխաները գրել են շարադրություն իրենց երազած բնակավայրի մասին և նկարել են այն: Կազմակերպվել է նաև «Մաքուր պահենք մեր տունը» ակցիան, որի շրջանակներում ծրագրի մասնակիցները, կամավորները և համայնքի այլ անդամները համատեղ ընտրել ու մաքրել են տարածք:

17
«Արմեիա թրի պրոջեկտ» (“Armenia Tree Project”) ՀԿ –ն Աշտարակի «Սուրբ Մարիանե» կենտրոնին տրամադրեց 26 տնկի՝ բերքատւ ծառեր և թփեր։ Նոյեմբերի 22- ին կենտրոնի այգում իրականացվել է ծառատունկ, որին մասնակցել են կենտրոնի շուրջ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ: Ծառատունկի միջոցառման ընթացքում շահառուներին ներկայացվեց տնկիների ջրելու, էտելու և այլ խնամքի կանոնները։ Այսպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և նպատակ ունեն կենտրոնի անդամների և Աշտարակ համայնքի բնակիչների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք:

19
Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի տանիքին տեղադրվել է 5,2 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ: Այժմ կենտրոնը օգտագորշում է այդ համակարգի միջոցով արտադրած էլեկտրաէներգիան:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436