Ընդհանուր տեղեկություն

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Հիմնադրվելով 1996 թ-ին` ՀԿՍ-ն լայնածավալ գործունեություն է իրականացնում ամենատարբեր ոլորտներում ` կարողությունների զարգացման, կրթության, խաղաղության և հաշտեցման, սոցիալական և մարդասիրական օգնության: Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

  • համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա
  • կարողությունների զարգացում
  • տարածաշրջանային խաղաղություն եւ հաշտեցում
  • արտակարգ իրավիճակներ

Հակիրճ պատմությունը

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական եւ տնտեսական խնդիրներին: 2004թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ անվան տակ գրանցվել է որպես անկախ իրավաբանական անձ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page