There is no translation available.

Աշխատանքի անվանումը՝ Կայունության պլանի մշակում, մասնավորապես՝ Ֆոնդահայթաթման պլանի մշակման խորհրդատու-փորձագետ:

 

Ծրագրի անվանումը՝ Աջակցություն ՀԱԵ թեմերին կից գործող սոցիալական և կրթական կենտրոններին՝ կայունության պլանների ձևավորման

գործընթացոմ:

Կազմակերպություն՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ:

 

Աշխատանքի աշխարհագրություն՝ ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզեր

 

 

Տևողություն՝ 2020թ. հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 5

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 2020թ. սեպտեմբերի 15-ը

Աշխատանքի իրականացման համատեքստը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ակտիվորեն համագործակցում է Եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ՝ երկրում աղքատությունը նվազեցնելու, կայուն համայնքային զարգացման ուղղություններով: ՀԿՍ-ն իր գործունեությունն իրականացնում է չորս հիմնական ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում ու դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն ու հաշտեցում, օգնություն արտակարգ իրավիճակներում: 

Համապարփակ համայնքային զարգացման ծրագրով ՀԿՍ-ն աջակցում է նաև թեմապատկան կենտրոնների, նրանց ծրագրերին տրամադրում ֆինանսավորում և նպաստում է կարողությունների զարգացմանը` բնակչությանը բազմաբնույթ ծառայություններ մատուցելու նպատակով: Կենտրոնները գործում են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում (Աշտարակ, Գայ, Գավառ, Գյումրի, Իջևան, Վանաձոր և Քարակերտ համայնքներ):

Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին ու խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին:

Նպատակը

Կենտրոնների կայունության պլանները, մասնավորապես` Ֆոնդահայթաթման պլանների մշակումը, իրականացվում է ՀԿՍ նախաձեռնությամբ՝ ՀԱԵ թեմերին կից գործող սոցիալական և սոցիալ-կրթական կենտրոնների ֆինանսական կայունությունը և ծրագրային աշխատանքը համայնքներում առավել արդյունավետ պլանավորելու նպատակով։

Խնդիր

Ս.թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացրած համայնքների մասնակցային կարիքների գնահատման արդյունքների և վերլուծությունների հիման վրա մշակել կենտրոնների հետ միասին և ներկայացնել 7 կենտրոնների կայունության՝ ֆոնդահայթաթման պլանները։

Արտադրանքը

-         Աշխատանքի մանրամասն պլանավորման փաստաթուղթ, ՀԿՍ-ին ներկայացնելու ժամկետն է 2020թ. սեպտեմբերի 15-18-ը;

-         7 կենտրոնի (Աշտարակ, Գայ, Գավառ, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Քարակերտ) ֆոնդահայթայթման պլանները, որոնք ներառում են հանձնարարականներ՝յուրաքանյչյուր կենտրոնի ֆինանսական կայունությունը ապահովելու համար, ՀԿՍ-ին և կենտրոններին ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը:

Դիմելու կարգը

Խորհրդատվության առաջարկը հարկավոր է ներկայացնել ՀԿՍ՝ մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը 13:00, հետևյալ էլ. հասցեով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:

Խորհրդատվության առաջարկը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

- Առաջարկի համառոտ նկարագրությունը,

- Նախահաշիվը,

- Դիմող խորհրդատուի կամ խորհրդատու կազմակերպության փորձառության համառոտ նկարագիր:

  • Print
  • Email

Gallery

Contact us

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page