News

There is no translation available.

Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և Վորլդ Վիժն գրասենյակի ներկայացուցիչ Մադլենա Մուրադյանը:
Վազգեն սրբազանը ներկայացրեց Հայեցակարգի հարցերը, այլ Եկեղեցիների պատրաստած սոցիալական դոկտրինները և հետագա անելիքները: Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ փոխանակեցին խնդրո առարկա հանդիսացող նյութի վերաբերյալ: Առաջարկվեց աշխատանքների արդյունավետության նպատակով կազմակերպել կլոր սեղաններ, մասնագիտական քննարկումներ, արտասահմանից հրավիրել փորձառու մասնագետներին, ովքեր իրենց փորձառությունը կկիսեն հայաստանյան գործընկերների հետ:


Կլոր Սեղան հիմնադրամը ստանձնեց Հռոմեական Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների Հայեցակարգերի թարգմանությունը, Վորլդ Վիժն կազմակերպությունը` կլոր սեղանների կազմակերպումը և արտասահմանից մասնագետների հրավիրումը, իսկ Ջինիշյան հիմնադրամը` դոնորների հետ աշխատանքներ տանել` Հայ Եկեղեցու Հայեցակարգը պատրաստող մասնագետներին վճարելու ուղղությամբ:


Որոշվեց առաջին երեք կլոր սեղանները կազմակերպել սոցիալական, բնապահպանական և առողջապահական հարցերի վերաբերյալ: Հայեցակարգային հարցերի գրասենյակը ստանձնեց հանդիպել համապատասխան ոլորտների մասնագետների հետ և ձևավորել մասնագիտական խորհուրդ, որը Մայր աթոռի վարդապետական խորհրդի հետ կյանքի կկոչի Հայ Եկեղեցու Հայեցակարգի պատրաստման գործը:

  • Print
  • Email

Gallery

Contact us

[spmap lat="40.1607368" lng="44.2907935" zoom="15" height="60" maptype="ROADMAP"]

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-157
Tel.: +374 10 517-216
Fax: +374 10 517-436