Նորություններ

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը մշակութային տոն ստեղծեց՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած էր՝ օգոստոսի 28-ին անցկացվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Fresco 20 awards Armenia Round Table 2


Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին 16 հոգի՝

1. Անաստասիա Ռոբսկայա (Ուկրաինա)
2. Արմին Էբրահիմի (Իրան)
3. Առնալդո Կասալի (Իտալիա)
4. Բեատա Գոլենսկա (Իտալիա)
5. Հայր Եվգենի Գլազունով (Ռուսաստան)
6.Տեր Համբարձում Դանիելյան (Հայաստան)
7. Հայր Մարեկ Լիս (Լեհաստան)
8. Իրինա Յաղուբյան (Հայաստան)
9. Կարեն Մնացականյան (Հայաստան)
10. Կատյա Մալատեստա (Իտալիա)
11. Մանյա Ղազարյան (Հայաստան)
12. Նոնա Սիսակյան (Բելառուս)
13. Սիմոնե Սեմպրինի (Իտալիա)
14. Տամառա Ցոցորիա (Ռուսաստան)
15. Այվազյան (Մեծ Բրիտանիա)
16. Վլադիսլավ Ռոբսկի (Ուկրաինա)


«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են.

Fresco 20 awards Armenia Round Table 3

Անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել

«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Բաղադրատոմս աքսորում», ԱՄՆ, Շանտալ Քասարջյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Տատիկ», Բուլղարիա, Ռոզա Կոլչագովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։


Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել

«Թշնամիները», Վրաստան, Գեորգի Գաչավա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ։
«Ընկույզ», Իրան, Մոհամադրեզա Հաջի Ղոլամ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Երազանքների թիմը», Ռուսաստան, Ֆիլիպ Աբրյուտին, Մաքսիմ Զիկով, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Անիկո», Հայաստան, Աննա Հարությունյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել

Fresco 20 awards Armenia Round Table 4


«Բացառիկ օր», Ֆրանսիա Սեդրիկ Սպինասու, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Ազադե», Իրան, Միրաբաս Խոսրավինեժադ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»։
«Աղ ու հաց», Հայաստան, Ռուսաստան, Արջ-Ասպետ Շերմազանյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՆԵՐՈՒՄ»։
«Վալենկի», Ռուսաստան, Աննա Պռուդնիկովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ»։
«Կրակմարիչ», Իսպանիա, Ռոդրիգո Սոպենյա, Ջոանա Սոլնադոք, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Մտերիմը», Ռուսաստան, Իրինա Բասս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։
«Պիպոն և կույր սերը», Ֆրանսիա, Հյուգո Լը Գուղղիեղեկ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։
«Պիտակ», Մակեդոնիա, Գեորգի Ունկովսկի, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել

«Հերթի ցուցակ», Ռուսաստան, Նատալյա Մախանկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ»։
«Կարմիր ձուկ՝ սաղմոն», Ռուսաստան, Դմիտրի Շպիլենոկ, Վլադիսլավ Գրիշին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ»։
«Ինչ կլինի վաղը», Ռուսաստան, Անաստասիա Շտանդկե, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։
«Սպիներ», Ֆրանսիա, Դիդիե Կրոս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»։
«Լիտվյակովը մարդուն», Ռուսաստան, Ռոման Պոմերանցեվ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել

Fresco 20 awards Armenia Round Table 5
«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։
«Երկնային ուրախություն», Ռուսաստան, Նատալյա Ֆեդչենկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։
«Վանականը», Ռուսաստան, Դան Գրին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում է յուրահատուկ ձևաչափով: Մեկնարկը տրվել է Տավուշի բերդ քաղաքում: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 3000-ից ավելի հայտ է ներկայացվել 85 երկրից: Նրանցից 65-ի հաջորդ 10 օրվա ընթացքում կցուցադրվի Երևանի Սուրբ Աննա Եկեղեցու բակում: Ֆիլմերին զուգահեռ կազմակերպվելու են նաև քննարկումներ կանանց իրավունքների, ընտանիքում բռնության կանխարգելման և հասարակական ու սոցիալական այլ թեմաներով:

IMG 5250

«Բերդը»՝ Բերդում: Այդպիսի խորհրդանշական նախաձեռնությամբ մեկնարկեց այս տարվա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը: Միջոցառումն արդեն յոթերորդ անգամ է հրավիրում դիտելու և քննարկելու հոգևոր արժեքներ, մշակութային ճաշակ, սոցիալական և կենցաղային տարատեսակ խնդիրներ վերհանող ֆիլմեր և միջոցառումներ: Այս տարի փառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 1-ը:

IMG 5332

Աննա Կարապետյան, «Ֆրեսկո» փառատոնի գեղարվեստական ղեկավար - Հուլիսյան դեպքերից հետո մենք որոշեցինք հենց սահմանամերձ Բերդում անել և մշակութային եռուզեռը, ոգևորությունը փոխանցել տավուշցիներին՝ հենց Բերդում:

IMG 5514

Կարեն Գևորգյան, «Բերդ» պարային անսամբի գեղարվեստական ղեկավար - Մենք արդեն շուրջ 60 տարի է՝ մեր դարպասները ամուր ենք պահում և չենք թողնում՝ օտար շարժում, օտար խաղացանկ մտնի մեր անսամբլի խաղացանկում: Այնպես էլ այս սարերն են ամուր բերդի նման, և կարծում եմ՝ իսկապես խորհրդանշական է «Բերդ» պարային անսամբլը Բերդ քաղաքում: Եվ եթե անկեղծ ասեմ՝ դուք պետք է տեսնեիք մեր պարողների ու պարուհիների ոգևորությունը, երբ նրանք իմացան, որ գալու են Բերդ:

«Ֆրեսկոյի» շրջանակում այս տարի Հայաստանի էկրան են բարձրանալու 23 երկրի ներկայացուցիչների ֆիլմեր: Միջոցառումն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Վեհափառ Հայրապետն ուղերձում հատկապես կարևորել էր փառատոնի հոգևոր բնույթը:

IMG 5425

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ - Փառատոնը կարևոր իրադարձություն է: Այն համախմբում է երիտասարդներին՝ հոգևոր արժեքներ սերմանող ժամանակակից արվեստը ճանաչելու, միմյանց մշակույթին և արվեստին հաղորդակից լինելու, բարեկամության ոգին զորացնելու, մշակութային երկխոսությունը խթանելու:

IMG 5700

Փառատոնի ընթացքում ֆիլմերի ցուցադրություններից, ֆիլմերի հեղինակների և այլ հոգևոր փառատոների մասնակիցների հետ թեմատիկ քննարկումներից բացի նախատեսված են այլ մասշտաբային մշակութային միջոցառումներ ևս: Համերգներ են կայանալու Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ, հատուկ համերգով նշելու են Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակը, նաև լինելու է Ջիվան Գասպարյանի և ընկերների համերգը:

 

Ավարտվեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» 6-րդ փառատոնը: Օգոստոսի 23-30-ը Երևանում և մարզերում անցկացված փառատոնի ընթացքում տեղի ունեցան կինոդիտումներ, քննարկումներ ֆիլմերի հեղինակների հետ, հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոների կոնֆերանս, համերգային բացօթյա ծրագրեր: «Ֆրեսկո» փառատոնն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Չնայած, որ փառատոնի կազմակերպիչներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը հայտարարում են, թե փառատոնում չհաղթած ֆիլմեր չկան, քանզի յուրաքանչյուր ֆիլմ հոգևոր արժեք է, այնուամենայնիվ, ներկայացրին անվանակարգերում հաղթած ֆիլմերը:

  • Լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը ԱՄՆ-ից:
  • Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում հաղթեց «Մրցանակ» ֆիլմը Մակեդոնիայից:
  • «Խաղաղություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տամբորի լացը» ֆիլմը Տաջիկստանից:
  • Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթողը «Ես կամավոր եմ» ֆիլմն էր Ռուսաստանից:
  • «Քաջություն և հույս» անվանակարգի մրցանակն էլ գնաց Ռուսաստան` «Բարձունքի հատակից» ֆիլմին:
  • Հույս անվանակարգում հաղթեց «Շախմատ» ֆիլմը՝ Իտալիայից:
  • Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» մրցանակը տրվեց «Ընտանիքի 7 գույները» ֆիլմին Ռուսաստանից:
  • «Հայրենասիրությունը» բաժին հասավ Հայաստանին. հաղթեց «Միացյալ թագավորություն» ֆիլմը:
  • Լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթեց «Իմ անունը Պետյա է» ֆիլմը՝Ռուսաստանից: 

Փառատոնին մասնակցել է 37 ֆիլմ` 13 երկրից: Մրցանակ- հուշանվերները պատրաստել են Նոր Խարբերդի մանկատան սաները, իսկ պատվոգրերը պատրաստվել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից հավաքված ծաղիկների թերթերից:  

Լուսանկարները՝ SPUTNIK Armenia-ի:

«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում կայացավ հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչների հանդիպում- քննարկումը՝ «Մարդը՝ նշանակետի տակ» խորագրով: Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) շենքում կայացած կոնֆերանսին ներկա էին Իտալիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում անցկացվող հոգևոր և կրոնական ֆիլմերի փառատոների ներկայացուցիչները: Նրանք Հայաստան են ժամանել «Ֆրեսկո 2019»-ին մասնակցելու, փառատոնի ընթացքում իրենց փառատոներին մասնակցած որոշ ֆիլմեր ցուցադրելու և հանդիպումներին ու քննարկումներին մասնակցելու նպատակով:

IMG 2187
Մասնակիցներն իրենց փառատոները ներկայացնելուց հետո քննարկեցին կինոյի մեջ հոգևորի ազդեցությունը, հաշմանդամության թեման կինոյի մեջ, համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

IMG 2191


«Ֆրեսկո 2019» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն անցկացվում է օգոստոսի 23-30-ը: Փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

IMG 2193


Փառատոնի մասին առավել մանրամասն՝ այստեղ:
Փառատոնի ծրագիրը՝ այստեղ:

 

Օգոստոսի 24-30-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնը: Հայաստանն այդ օրերին կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքում, Նկարիչների միությունում, Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության շենքում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Կինոդիտում կկազմակերպվի Սաղոմսավանքում։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 10-ից ավելի երկրներից 37 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր:

IMG 2083
«Ֆրեսկո 2018»-ն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ: Գլխավոր գործընկերն է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:


Ֆրեսկո 2019 փառատոնի ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի
փառատոնի ընդհանուր նկարագիրը


Ֆրեսկո՝ կինոփառատոնի նոր բանաձև:
«Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:


«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում:


«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց:
Փառատոնի մի մասն անցկացվում է Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների:

Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերում:


Սիրելու առաջին քայլը ճանաչելն է:


Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
«Ֆրեսկո» կինոծրագիր՝ խոսում ենք մարդասիրության լեզվով:


Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ:

IMG 2121

Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում`


Լավագույն ուղերձ «Հավատ»,
Լավագույն ուղերձ «Հույս»,
Լավագույն ուղերձ «Սեր»,
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»,
Լավագույն ուղերձ «Քաջություն»,
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»,
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»:

Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր:


Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:
Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով:

IMG 2158

Տարվա խորհրդանիշերը:


Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին
Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքով պատրաստում են փառատոնի խորհդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը: Հուշանվերների հազարավոր օրինակները հանդիսավոր կերպ՝ բեմականցմամբ բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց:
Մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր, մրցանակներ:
Փառատոնի աշխատանքներում ներգրաված են ավելի քան 200 կամավորներ:

Հատուկ ծրագրեր:


Միասին կարող ենք…


«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների ձեռքերով:

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436